Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում»

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության պահին այդ լայն կոնսոլիդացիան միայն նպաստում է ընդհանուր գործին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո դա դառնում է լրջագույն խնդիր: Հատկապես, եթե հաշվի առնենք հայաստանյան կուսակցական համակարգի չկայացածությունը, որից անմասն չի մնացել նաեւ իշխանության կուսակցությունը՝ ՔՊ–ն:

Կուսակցական, հետեւաբար նաեւ քաղաքական համակարգի կայացածության պարագայում իշխանափոխությունը տեղի կունենար ընտրությունների միջոցով: Այն հանգամանքը, որ իշխանափոխությունը եղավ փողոցում, նշանակում է քաղաքական առանց այդ էլ թույլ համակարգի զրոյացում ու նոր համակարգ ստեղծելու պարտավորություն իշխանության համար: Պարտավորություն այն իմաստով, որ նոր իշխանությունը չի կարող իշխել առանց համակարգի, թեկուզեւ՝ չգրված խաղի կանոններով համակարգի: Այդ համակարգը պիտի լինի գոնե ներքին հարաբերությունները կարգավորելու համար:

Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսեւորում: Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջեւ անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձեւի հետեւանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ:

Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի: Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որեւէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի:

Պայմանական արքունիքի ներսում, սակայն, կան տարատեսակ խմբավորումներ: Ընդ որում, այս դեպքում իշխանություն, թիմ, արքունիք ասելով՝ նկատի ունենք ոչ միայն գործադիրում կամ օրենսդիրում իշխանությունը ներկայացնողներին, այլեւ այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, ունեցել են շատ կոնկրետ ներդրում դրա հաջողության գործում: Կա արդյո՞ք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի թիմը, թե՞ թիմի ձեւավորումն արվելու է հընթացս ու ինքնահոս: Դժվար է ասել: Բայց թիմի պատասխանատվությունը ընկնելու է նախ Փաշինյանի վրա:

Պատահական չէ, որ մանդատների ստացման նույն օրվա ավարտին Փաշինյանը փակ նիստի է հրավիրում խմբակցությանը: Այնուհետ էլ հայտնի է դառնում, որ նրա նախաձեռնությամբ կազմակերպվելու է խաշկերույթ՝ ԱԺ խմբակցության անդամների ներգրավմամբ՝ վերջիններիս միմյանց հետ մերձեցնելու համար:

Վերջին օրերին տարատեսակ, թեկուզեւ կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսեւորման ձեւից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ: Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարեւորը՝ ինչ կշահի դրանից պետությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում