Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց ԱԺ նախագահ
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքներով խորհրդարանի նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարտ Միրզոյանը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել են ԱԺ բոլոր 132 պատգամավորները: Կողմ է քվեարկել 131, դեմ՝ 0 պատգամավոր:
Հատկանշական է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս որոշել էր կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը՝ չառաջադրելով սեփական թեկնածուին:
Նշենք, որ ԱԺ նախագահն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: Նա մոտեցավ եւ սեղմեց ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների ձեռքը, ապա իր տեղը զբաղեցրեց ԱԺ նախագահությունում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim