Փաստորեն վարչապետի արձագանքին արժանի ավելի լուրջ խնդիրներ չկա՞ն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակի» լուրին, ըստ որի այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»:
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։ Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»:
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին երկարամյա աշխատակից Արմինե Օհանյանը, որի տանն էր ընդհատակում եղած ժամանակ թաքնվում Փաշինյանը՝ արձագանքել է այս գրառմանը՝ նշելով. «Դուք ամեն ինչով եք սկսել նմանվել Հանրապետականներին և հատկապես մամուլի հանդեպ ատելությամբ։
Իսկ «Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում ձեր հարազատ Հանրապետականները… երազախաբ են եղել… սենց մի քանի տեքստ ու ձեզ էլ է նույնը սպասվում…բոլոր հարցերում»:
Եվ նրա այս մեկնաբանությանը, եւ վարչապետի պաշտոնակատարի գրառմանը հաջորդել են լրատվամիջոցի հասցեին բազմաթիվ վիրավորանքներ, որոնք թողնվել են անփոփոխ:
Սակայն կա նման հարց վարչապետի պաշտոնակատարին՝ «Կոնտրոլի տակ առնելն էլ ո՞նց է լինում․․․երբ դուք էիք ընդդիմադիր և ընդդիմադիր թերթի խմբագիր, ձեր թերթում գրում էիք ինչ ցանկանում էիք, բայց ձեր գրածներին երկրի որևէ ղեկավար անձամբ չէր արձագանքում»:
Ու կան նաեւ նման հարցադրումներ՝ «Բայց էդ Ձեր խնջույքները մի քիչ շատ չե՞ն հաճախացել, երկրում բազմաթիվ ծառացած, հրատապ հարցեր կան լուծելու և բազմաթիվ օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիներ»:
«Եթե ազգի մեծ մասը սոված է ու անապահով, ի՞նչ խնջույքների մասին է խոսքը։ Ձեզ ընտրել են, որ օր առաջ հասարակ ու անապահով ժողովուրդը փոփոխություններ զգա և ոչ թե տեսնի, թե ինչ լավ են ապրում պատգամավորները։ Ամոթ է», «Պարոն Փաշինյան, հերիք է ռեստորանից ռեստորան փակեք։ Սաղ օրը դրսերը ճանապարհ էինք փակում, որ մեր համար լավ լինի՝ ոչ թե ձեր համար


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim