Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Հ1-ի բոլոր հաղորդավարները փոխվելու են

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի: Սպասվող փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում: Ի՞նչը չէր գոհացնում նախորդ ձևաչափում:

- Հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից: Երեկոյան ժամը 21:00-ին կլինի լուրերի մեծ թողարկումը՝ 60 րոպե տևողությամբ: Կազմակերպվելու են ուղիղ եթերներ, կապեր, միացումներ: Կփորձենք լիարժեք լրատվություն տալ: Իսկ թե ինչը չէր գոհացնում, դա այնքան երևացող էր ողջ հասարակության համար, այդ պատճառով հերթով չեմ թվարկի: Մենք հիմա կփորձենք իրոք հասարակությանը տալ անաչառ, «առանց ակնոցների» լրատվություն:

- Հաղորդավարների ու լրագրողների կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

- Բոլոր հաղորդավարները փոխվելու են, լրագրողական կազմի շատ լուրջ թարմացում է եղել, որովհետև նոր արտադրանք, լրագրողական մտածելակերպ բերելու համար պետք են որոշակի փոփոխություններ և դրանք արվել են:

-Ո՞րն է այդ նոր մտածելակերպը:

- Հանրային հեռուստաընկերության լուրերը սահմանում են այն լրատվական ստանդարտները, որոնք ընդհանուր են երկրի և պետության համար: Այդ պատճառով է այն առանձնանում մնացած բոլոր լուրերից իր պատասխանատվությամբ: Եթե Հանրային լուրերը ազատ են, չի կարող երկրում լինել գրաքննություն: Չեն կարող լինել սև ցուցակներ, մարդիկ, որոնց եթեր չեն հրավիրվում: Չեն կարող լինել փակ թեմաներ, եթե հանրայինում բոլոր թեմաները բաց են: Մենք այս չափանիշն ուզում ենք դնել: Ամենակարևոր փոփոխությունը հենց դա է: Եթե այս չափանիշը լինի հանրայինում, դա նշանակում է՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն արդեն կգործեն այդ չափանիշի տակ: Ես կարծում եմ՝ հեղափոխությունից հետո պետք է ամեն ոլորտում այդ փոփոխություններn անել: Հիմա ցանկացած ոլորտ մոդեռնիզացիայի կարիք ունի, և մենք հենց այդպես ենք տեսնում դա մեր ոլորտում: Հիմա դա անելու լավագույն ժամանակն է:

- Ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա եթերում տեսնել այդ փոփոխությունները:

- Երկուշաբթի օրվանից լրատվության բլոկում կլինեն փոփոխությունները, իսկ հաղորդաշարերը եթեր կհեռարձակվեն փետրվարից: Նոր հաղորդումների ու փոփոխությունների ծավալը շատ մեծ է, մենք ուզում ենք, որ ամեն ինչ որակով լինի և նոր հաղորդաշարերը կհեռարձակենք հերթով: