«Առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել». Խաժակյանը պատրաստ է դատի տալ Մարությանին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունը կվիճարկի դատարանում, եթե նա չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցների անունները, թե ով որքան պարգեւավճար է ստացել տարեվերջին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ օրենքի պահանջն է, որ այդ ցուցակները հրապարակվեն:
«Իրենք պարտավորություն ունեն հրապարակելու պարգեւավճարները, ինչը չեն կատարել եւ մենք իրավունք ունենք քաղաքապետի այս գործողությունը վիճարկելու դատարանում, եթե իրենք չհրապարակեն այդ ցուցակները»,– ասաց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս ցուցակը հրապարակվել է, քանի որ քաղաքապետը իրավունք չունի չհրապարակելու, քանի որ քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական նորմատիվ իրավական ակտ, որը Երեւանի ՏԻՄ օրենքով պարտավոր են 6-օրյա ժամկետում հրապարակել։ «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ չհրապարակելու պատճառների մասին կարելի է միայն գուշակել, իր կարծիքով չհրապարակելու պատճառ կարող է լինել անհավասար պարգեւատրումներ տալը. «Ես կարծում եմ, որ առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել եւ սա հավասար բաշխում չի եղել, սա նաեւ ասում է քաղաքապետի տեղակալը, այդ պատճառով էլ չեն ցանկանում հրապարակել։ Թեկուզ քաղաքապետը պարգեւավճար չի ստացել, այդ դեպքում, թող իր տեղակալն ասի՝ ինքը որքան գումար է ստացել, իր մյուս կոլեգաները որքան են ստացել, վարչության պետերը եւ թաղապետերը որքան են ստացել»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim