Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով

1996թ.-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով որդու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին։

«Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս... առանց լուսավոր մի երիտասարդի, ով այս կյանքում միայն 19 ամանոր դիմավորեց... ով սիրում ու սիրված էր, ով ապրում ու ապրեցնում էր, ով դեռ ով գիտի ինչքան երազներ ուներ այս կյանքում...բայց...

Ամեն ինչ կտայի, որ մարդասպան, իսկ հիմա «սեր ու համերաշխություն» գոռացող Մհեր Ենոքյանը հանդիպած չլիներ որդուս... ամեն ինչ կտայի, որ հիմա ստիպված չլինեի թղթին տալ ինչ մտածում եմ...

Հիմա ստիպված եմ գրել... ստիպված եմ հանուն արդարության ու որդուս պայծառ հիշատակի անդրադառնալ «ՍԵՐ ու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» գոռացող մարդասպանի մեզ ուղղված հրապարակային խոսքին, խոսք, որում ստոր սուտն է գերակշռում, խոսք, որին «բռավո» է գոռում հասարակության մի զանգված...

Անկեղծ չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ... արդյոք նրանք մտածում են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածում են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բռավոները» կարդալիս...
Միթե մեր հասարակությունում դեռ կան այնպիսինները...

Բանը նրան է հասել, որ արդեն մեզ` Աղաջանովներիս մտավորականի ընտանիքին ստոր կերպով զրպարտում են, թե
. իբրև մենք իշխանություններին պատվեր ենք տվել Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտելու,
. իբրև մենք նորմալ տպավորություններ ունենք որդուս սպանության մեջ մեղադրվող մյուս մարդասպան Արամ Հարությունյանից, իբրև մենք խնայում ենք նրան, «փայփայում», .
. իբրև մենք փորձում ենք գումարով հաղորդում պատվիրել Մհեր Ենոքյանի դեմ և սևացնել նրան,
. իբրև մենք տարիներ շարունակ լուրեր ենք տարածում, թե մասնատել են որդուս մարմինը...
և այսպես շարունակ...

Ստոր ստերի շարան... ստեր, որոնց հիման վրա փորձ է արվում հասարակական կարծիք ու ճնշում ձևավորել... մտնել գործից անտեղյակ մարդկանց հոգիներ ու զոհ երևալ...

...որ ողջամիտ մարդը կհավատա այս ստերին, որ ողջամիտ մարդը կհավատա նրան, որ աշխարհում կարող է լինել մի բանական մարդ, ով իր որդուն սպանողի հասցեին ունակ է գովեստի խոսքեր ասել... և ինչ է նշանակում գումարով հաղորդում պատվիրել...ում դեմ, ինչի համար...արդարադատությունն իր խոսքը վաղուց ասել է և ինչպես ցույց են տալիս հարցի շուրջ հանրային հարթակում ծավալվող իրադարձությունները` մենք չենք պատվերների ու ֆեյքերի վարպետնները և պետք չէ նրանց իսկ փնտրողից հեռու փնտրել...

Մտածում եմ հիմա. ինչ էլ ջանասեր են զբաղվում մարդասպանին հրեշտակ ներկայացնելու փիառով... և ում է դա պետք. անձնական, թե խմբային շահեր կան այստեղ... իսկ միգուցե այլ...

Մարդասպան Մհերն արդեն սեր ու համերաշխություն գոռալով ու կուրծք ծեծելով է շարունակում մեղանչել Աղաջանովներիս դեմ... Մարդասպան Մհերն է խոսում սիրուց, այն նույն մարդասպանը, ով սպանեց մեր սերը, սպանեց մեր որդուն... համերաշխությունից խոսում է մեկը, ով մինչ օրս հրապարակային ստեր է հրամցնում` մտավորականի ընտանիքիս զրպարտելով ու մեղադրելով տարբեր խարդավանքների մեջ...

Սեր ու համերաշխություն գոռալով չի կարելի սգավոր մարդկանց առջև մեղանչել, սեր գոռալով` սիրող չես դառնա, համերաշխություն գոռալով` հանդուրժող... ստոր փորձեր են սրտաճմլիկ հոդվածներ գրելով զոհ երևալը, սպանելուց հետո արդարությունից խոսելը...

Մի օր զղջումի խոսք չարտասանած մարդասպանն է սիրուց խոսում... համերաշխության խրատ տալիս, պետական մակարդակով ներման սպասում...

Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...»,-գրել է Աղաջանովը։