Այն շուկաների եւ տարածքների հասցեները, որտեղ թույլատրվում է առքուվաճառք անել
Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների եւ տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առեւտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Շուկաների եւ վաճառքի համար սահմանված տարածքների հասցեները՝ ստորեւ.
1. Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:
2. Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:
3. Կենտրոն - Խորենացի 35, «Երեւանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի
տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
4. Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ եւ 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
5. Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առեւտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է եւս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
6. Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
7. Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց
8. Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց
9. Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարեւանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ
10. Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim