Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Նոր հայց՝ ընդդեմ ԲԴԽ–ի. կասկածի տակ է Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը

Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոյանը դատական նոր հայց են ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։

Այս անգամ դատավորները վիճարկում են Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը։ Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ–ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։


Դատարանը հայցադիմումը ստացել է 2018թ. դեկտեմբերի 25–ին և գործը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին։ Գործով երրորդ անձ է ներգրավվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Այս կապակցությամբ NEWS.am–ը զրուցեց ԲԴԽ–ի դեմ հայց ներկայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ։

Ինչո՞ւ եք կարծում, որ Գագիկ Հարությունյանի ընտրությունը ոչ իրավաչափ է եղել։

Սահմանադրության և դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կազմից, հետո հաջորդաբար նոր գիտնականներից, սակայն, երբ որոշվեց, թե ով պետք է լինի ԲԴԽ նախագահ (խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է-խմբ.), Դատական օրենսգրքում անցումային դրույթներ ավելացրին, որով սահմանվեց, որ ԲԴԽ նախագահը պետք է ընտրվի գիտնականների կազմից։

Քանի դեռ Սահմանադրությամբ տվյալ դրույթը չի փոփոխվել, չի կարելի այլ իրավական ակտով այդ դրույթը փոփոխել։

Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահ ընտրելու որոշումը։

Ինչո՞ւ ԲԴԽ–ի որոշումից 9 ամիս անց որոշեցիք հայց ներկայացնել։

ԲԴԽ–ի այդ որոշումն անմիջականորեն առնչվում է մեր իրավունքներին, Գագիկ Հարությունյանը՝ որպես դատական խորհրդի նախագահ, նիստեր է վարում, որոշումներ կայացնում։ Նա ի սկզբանե Սահմանադրական օրենքի խախտմամբ է ընտրվել խորհրդի նախագահ և այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի։

Այսինքն, կասկածի տակ եք դնում Գագիկ Հարությունյանի լեգիտիմությո՞ւնը։

Այո, մենք համարում ենք, որ Դատական օրենսգիրքը խմբագրվեց Գագիկ Հարությունյանի անձով պայմանավորված, որ հենց նա ընտրվի ԲԴԽ նախագահ։

Մենք՝ հայցվորներս, կարծում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այն դերակատարությունը չունեցավ, որը պետք է ունենար. այստեղ կա թե՛ սուբյեկտիւվ, և թե՛ օբյեկտիվ գործոն , կան խորքայի խնդիրեր, որոնք պետք է վերհանել։

Ի՞նչ եք ակնկալում Վարչական դատարանից։

Մենք հավատում ենք, որ արդարադատությունն անպայման կհաղթի, պետք է այստեղ ինչ–որ մի բան փոփոխի։ Մենք այս կերպ ազդակ ենք հղում իրավական աշխարհին, մենք ասում ենք մի բան, որի մասին բոլորը խոսում են իրենց աշխատասենյակներում կամ սրճարաններում։ Մեր նպատակն է, որ այս հարցը քննության առարկա դառնա դատարանում։

Հիշեցնենք, որ ներկայումս դատարանում է քննվում նաև Ալեքսեյ Սուքոյանի ու Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ–ի որոշումներից մեկն անվավեր ճանաչելու պահանջու պահանջի մասին հայցը։ Դեռևս 2018թ. օգոստոսի 13-ին քաղաքացիական գործեր քննող երկու դատավորները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ–ի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Քվեարկության արդյունքում չեն ընտրվել քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ինչից հետո նրանք դիմել են դատարան, ինչը հայաստանյան դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է: Նշենք, որ Սնանկության գործեր քննող դատարանը գործելու է 2019 թ. հունվարի 1-ից՝ անկախ դատավորների գործով կայացված դատական ակտի արդյունքից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am