Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունում իր ոստիկան ընկերներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ կառավարման համակարգի սկանդալային դեմքերից մեկը։ Նա մշտապես քայլեր է անում, որոնք չեն դիմանում որևէ քննադատության՝ թանկարժեք տոնածառ, բյուջե, հարկերի թանկացումներ, փողոցային առևտրի զարգացում, աղբահանության լրջագույն խնդիրներ, տրանսպորտի հարց և այլն։
Այդպիսին է նաև Մարությանի վարած կադրային քաղաքականությունը։
NEWSPRESS.am-ին քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը տարբեր պաշտոններում մերձավոր հարազատների է նշանակել։ Մասնավորապես, երկու նշանակման առթիվ հետաքրքիր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։
Հայկ Մարությանը ոստիկանության համակարգի երկու աշխատակցի՝ Կարեն Հարությունյանին՝ որպես քաղաքապետի օգնական, և Վահե Խաչատրյանին՝ որպես աշխատակազմի քարտուղար է նշանակել։ Սակայն ինտրիգը կայանում է նրանում, որ այս մարդիկ ոչ թե իրացնում են պաշտոնի անձնագրին համապատասխան աշխատանք, այլ Մարությանի անվտանգությունն են ապահովում։
Նրանք Մարությանի՝ հեղափոխական շրջանի քայլընկերներն են, որն էլ հիմք է դառնում քաղաքապետարանում իրենց տերն ու տիրակալը զգալուն։
Կարեն Հարությունյանը, ով 2010-2018 թվականներին ծառայել է ԱԱԾ 10-րդ վարչությունում, ունի իրեն ամրացված զենք (Խմբ․-ի դեպ, ապրում է Հյուսիսային պողոտայում՝ առանձնահատուկ շքեղությամբ բնակարանում), շրջում է Մարության հետ՝ որպես թիկնապահ, իսկ Վահե Խաչատրյանը (Խմբ․-ոստիկանությունում աշխատելու տարիներին «Քույրիկ» մականունն է ստացել՝ բնավորության ընդգծված հատկությունների պատճառով) քաղաքապետարանի «մառոզն» է դարձել։ Նա վախեցնում է աշխատակիցներին՝ աշխատանքից ազատումով, իբրև՝ այդ կերպ հներից կազատվի և նոր կադրերով կհամալրի աշխատակազմը։
Ի դեպ, Վահե Խաչատրյանը Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ լինելու շրջանում հեռացվել էր աշխատանքից՝ թերացումների պատճառով, սակայն կարողացել է գործերն այնպես դասավորել, որպեսզի նորից վերադառնա համակարգ։
Սա է Հայկ Մարությանի վարած քաղաքականությունը, որով պատել է ոչ միայն վարչական շրջանները՝ «թրաշամանուկ» թաղապետերով, նաև քաղաքապետարանը, ինչն արդեն հնաբնակների կողմից տանելի չէ և կարող է մեծ ալիք բարձրացնել իր դեմ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim