Մայր Աթոռի՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին նախատեսված է Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում, կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում հունվարի 5-ին ժամը 17:30-ին, նախատեսված է երեկոյան ժամերգություն և ճրագալույցի Ս. Պատարագ: Հունվարի 6-ին ժամը 10:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմատուցվի Հայրապետական Պատարագ, և կլինի Ջրօրհնեքի կարգ:
Հունվարի 7-ին ժամը 10:30-ին Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում, նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim