Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Նամակ Նիկոլ Փաշինյանին. Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր գործոններ են հայտնաբերվել

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «CEE Bankwatch Network» եվրոպական միջազգային ցանցը եւ Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ն նամակ են ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրում նոր գործոնների հայտնաբերման վերաբերյալ:

Նամակում նշված է. «Ամուլսարի ոսկու ծրագրով պայմանավորված սոցիալ-բնապահպանական վիճակի վատթարացումը եւ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Ամուլսարի ծրագրին տրված եզրակացությունների անորոշ կարգավիճակը հաշվի առնելով՝ կառավարության ուշադրությանն ենք ներկայացնում նոր փաստեր, որոնք արտացոլված են կից փաստաթղթերում:

Առաջին փաստաթուղթը «Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում նոր հանգամանքների մասին հաշվետվությունն» է, որը պատրաստել են Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության գիտնականները:

Երկրորդ փաստաթուղթը ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ սոցիալական հետեւանքների գնահատականը ազդակիր համայնքների բնակչության կողմից» սոցիոլոգիական հետազոտությունն է, որն իրականացրել է «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանը:

Երկու ուսումնասիրությունները կատարվել են 2018թ. հոկտեմբերին «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացողն է «ICT Fair»-ի կոնսորցիումը՝ (Swedwatch (ծրագրի ղեկավար), CEE Bankwatch ցանց, Էդինբուրգի համալսարան, «CATAPA», «Le Monde Diplomatic», «Դեպի կայունություն ասոցիացիա», «People and Planet», «Electronic Watch», «SETEM Catalunya», «Südwind» եւ «ICLEI»): «ICT Fair»-ի կոնսորցիումի կազմակերպությունները գործում են միասին` բարեփոխելու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրությունը եւ հանքանյութերի մատակարարման շղթաները «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր աջակցել ԵՄ եւ Հայաստանի միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի երրորդ գլխի (Շրջակա միջավայր) իրականացմանը: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 45-րդ հոդվածի համաձայն. «Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի մասով իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գործարարությունը, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»:

Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության հաշվետվության մեջ ներկայացված հիմնական եզրակացություններն են.

Էմերալդ ցանցը եւ Բեռնի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008թ-ին, բավարար ուշադրության չեն արժանացել Ամուլսարի ԲՍԱԳ հաշվետության մեջ, եւ ԲՍԱԳ-ը տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ համապատասխան մարմիններին (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը) առ այն, որ այս ծրագիրն ուղղակիորեն ազդում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված Էմերալդ ցանցի վրա, եւ հնարավոր են բացասական ազդեցություններ

ԲՍԱԳ-ում բացակայում է Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցությունների գնահատումը Էմերալդի տարածքների էկոլոգիական առանձնահատկությունների վրա

Ամուլսարի ԲՍԱԳ-ում կիրառվում են մեթոդաբանություններ, որոնք չեն արտահայտում Բեռնի կոնվենցիայի դրույթները եւ անհամատեղելի են Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների (ԲՀՀՏ)` Էմերալդ ցանցի հետ

ԲՍԱԳ-ում նաեւ չեն գնահատվել պաշտպանության ներքո գտնվող մի շարք ցեղատեսակների եւ բնակավայրերի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաեւ Արփա գետի հնարավոր աղտոտման ազդեցությունը եւ հնարավոր սպառնալիքները ջրային էկոհամակարգերի նկատմամբ:

Երկրորդ հաշվետվության` սոցիոլոգիական ուսումնասիրության հիմնական եզրակացությունն է. «Հանքի գործունեության ողջ ցիկլի սոցիալական ազդեցությունների շուրջ հարցման մասնակիցների շրջանում ձեւավորված ծայրահեղ դրական եւ ծայրահեղ բացասական գնահատականները կրում են բնակչության ոչ բավարար տեղեկացվածության, հանքի աշխատանքների շարունակման մեջ ուղիղ անձնական շահ տեսնող փոքրաթիվ խմբի կողմից բացասական հետեւանքների իսպառ հերքման եւ ողջ բնակչության շրջանում ստեղծված հուզական լարված դաշտի գերազդեցությունը: Այս ենթատեքստում կարեւոր է հիշատակել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2018 նոյեմբերի 16–ին Երեւանում ունեցած ելույթը: Նա նշել է, որ նախորդ տարիներին դժվարություններ են եղել համայնքների համար տեղեկատվության հասանելիության, հանրային քննարկումներին բնակչության իմաստավորված մասնակցության եւ հանքերի տրամադրման շուրջ համաձայնության գալու հարցերում: Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման հարցում մեծ անբավարարվածություն կա այն համայնքներում, որոնք ուղղակիորեն տուժում են հատկապես ջրի, կենցաղի կազմակերպման վրա դրանց ազդեցություններից, որոնք արդյունք են ազգային օրենսդրության շրջանցման: Հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների բողոքը վկայում է, որ կառավարությունը պետք է խորհրդակցի համայնքի անդամների հետ ինչպես հանքի սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունների, այնպես էլ օգուտների շուրջ: Որպես առաջին քայլ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն առաջարկեց իրականացնել այնպիսի խորհրդատվություն, որը կապահովի հանքային նախագծերի` բիզնես եւ մարդու իրավունքներն առաջնորդող սկզբունքներին համապատասխանությունը եւ կհարգի մարդու իրավունքներն ու Կայուն զարգացման նպատակները»: