Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Բնապահպանության նախարարը թաքցնում է կարևոր տեղեկությունները հանրությունից. ՀԲՃ

Շուտով երկու ամիս կլրանա այն օրից, ինչ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անունից առցանց հարցում է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:

Նախաձեռնությունից մանրամասնում են՝ օրենքով սահմանված բոլոր ժամկետները վաղուց անցել են, սակայն 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի այդ հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան. «Այս ընթացքում մենք էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներով մի քանի անգամ հիշեցրել ենք, որ հարցման պատասխանը չենք ստացել՝ սակայն ապարդյուն։ Այդ նամակները նույնպես մնացել են անպատասխան»։

«Մեր հարցումը հետևյալն էր․
«Մենք տեղեկացել ենք, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ԲՍԱԳ-ի ուսումնասիրություն անցկացրած, ինչպես նաև սույն թվականի հունիսին Ամուլսար այցելած և Լիդիանի հետ մասնագիտական քննարկումներ վարած փորձագետներ Էնն Մայեսթն ու Անդրե Սոբոլևսկին իրենց այցելության և եզրափակիչ մտահոգությունների մասին մոտ մեկ ամիս առաջ նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հանձինս Ձեզ։ Այս առումով խնդրում ենք տալ հետևյալ տեղեկությունները․

1. Ինչո՞ւ չի հանրայնացվել այդ զեկույցը բնապահպանության նախարարության կողմից։

2. Արդյո՞ք այդ զեկույցը Ձեր կողմից ներկայացվել է ՀՀ կառավարությանն ու այլ շահագրգիռ կողմերին։ Եթե այո, ապա ե՞րբ և ու՞մ։

3. Խնդրում ենք թարգմանել հայերեն և հանրայնացնել այդ զեկույցը, այդ թվում՝ տրամադրելով այն մեզ, ինչպես նաև տեղեկացնել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այդ զեկույցում արծարծված հարցերի կապակցությամբ»։

Տարբեր ենթադրություններ է կարելի անել այն մասին, թե ինչո՞ւ նախարարը չի պատասխանում այս հարցմանն և ինչո՞ւ է թաքցնում հանրությունից հայտնի գիտնական-փորձագետների եզրափակիչ մտահոգությունների և առաջարկների ամփոփ հաշվետվությունը։ Երևի այս հարցում Էրիկ Գրիգորյանին կաշկանդում են Լիդիանի, միջազգային տարբեր կազմակերպությունների և բանկերի հետ տարիներ շարունակ ունեցած շփումներն ու աշխատանքային համագործակցությունը։ Չէ՞ որ այդ կազմակերպությունների ու բանկերի մի մասն անմիջական առնչություն են ունեցել Լիդիանի և Ամուլսարում ոսկու հանք բացելու ծրագրի հետ (Համաշխարհային բանկ, Critical Resource):

Հիշեցնենք, որ Ամուլսարի խնդրի մասին իր հոդվածում opendemocracy.net կայքը բառացի գրել էր հետևյալը․ «Բնապահպանության նոր նախարարը՝ Էրիկ Գրիգորյանը, ևս նախկինում կապ է ունեցել Լիդիանի հետ։ 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի փետրվար Գրիգորյանն աշխատել է միջազգային խորհրդատվական Critical Resource ընկերությունում, որն այդ պահին Լիդիանի համար իրականացնում էր շահագրգիռ կողմերի ներգրավման ուսումնասիրություն: Մեզ հետ զրույցում պաշտոնյան մեկնաբանել է․ «Իմ նախկին աշխատանքների հետ կապված ինֆորմացիան բաց դրված է իմ Linkedin-ում։ Ես ասել եմ, որ եթե որևիցե շահերի բախում ունենայի, ես որևէիցե աշխատանքի չէի անցնի»։ Մեջբերման ավարտը։

Իսկ Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան էլ 2007-2017թթ․ եղել է Լիդիանի ֆինանսավորողներից և հիմնական բաժնետերերից մեկը։ Իսկ Էրիկ Գրիգորյանն էլ իր հերթին աշխատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում՝ որպես փորձագետ:

Իհարկե նա կարող է պնդել, որ այս ամենը շահերի բախում չի առաջացնում, բայց իրականությունը և նախարարի գործողություններն Ամուլսարի հարցում լրիվ այլ բան են ցույց տալիս։ Ինչ արժե թեկուզ միայն այն փաստը, որ այս տարվա սեպտեմբերին Ամուլսարում Կարմիր գրքում գրանցված բույսի և թիթեռի առկայության փաստը ստուգելու նպատակով նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում նա ընդգրկում է տարիներ շարունակ վճարովի հիմունքներով Լիդիանի համար կենսաբազմազանության ուսումնասիրություններ և հաշվետվություններ գրած երկու գիտնականների։ Կարծում ենք, որ ցանկացած նախարար ուղղակի չի կարող անաչառ դիրքորոշում ունենալ մի ծրագրի վերաբերյալ, որի ֆինանսավորողների և հետազոտություններ իրականցնողների հետ ունեցել է շատ սերտ առնչություններ։

Ամեն դեպքում ամրագրենք այն փաստը, որ մեր հարցմանը պատասխան չի տրվել, և բնապահպանության նախարարությունը խախտել է ՀՀ օրենքները»,-նշում է նախաձեռնույթունը։

Քանի որ այդպես էլ նախարարությունից պատասխան չեն ստացել, նախաձեռնության անդամներն ինքնուրույն ձեռք են բերել վերոնշյալ գիտնականների կողմից նախարարին ուղարկած հաշվետվությունը և թարգմանել հայերեն։ Այն վերնագրված է հետևյալ կերպ՝ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ»։

Հաշվետվությունից մի կարճ մեջբերում կա.

«Մենք կարծում ենք, որ Լիդիան ընկերության կողմից հանրության համար հրապարակած, ինչպես նաև Ամուլսար մեր այցի ընթացքում քննարկած ծրագրերը դեռևս լիարժեք չեն, որի հիմնավորումն էլ ներկայացված է սույն հաշվետվության մեջ: Մենք հասկանում ենք և գիտակցում, որ Հայաստանի կառավարությունն է որոշելու կշարունակվեն արդյոք լեռնահանքային աշխատանքները Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման վայրում: Միաժամանակ մենք կարծում ենք, որ պահանջվում է մեծ ծավալի աշխատանք, ինչպես ռիսկի մակարդակի նվազեցման առաջարկված միջոցառումների արդյունավետութան, այնպես էլ թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ, ARD) կանխատեսման առաջարկված մեթոդների վստահելիության գնահատման համար՝ բնական միջավայրի և ջրային օբյեկտների որակի պաշտպանության նպատակով»:

Հաշվետվությունը հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար հետևյալ հղումով, իսկ անգլերեն բնօրինակ տարբերակն այստեղ է։