H.A.Y.Q. խմբի Հրանտը ռուսական հեռուստաշոուի ժամանակ գտել է իրեն ծննդատանը լքած կենսաբանական մորը (տեսանյութ)
Տարիներ առաջ Հայաստանում մեծ ճանաչում վայելած H.A.Y.Q. խմբի նախկին անդամներից մեկը՝ Հրանտ Հովսեփյանը, մասնակցել է ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսում ենք և ցույց տալիս» հաղորդմանը, որի շրջանակում հանդիպել է իր կենսաբանական մորը՝ լիտվացի Ելենա Իսենգելին:
Կինը պատմել է որդու ծնվելու պատմությունն ու ներկայացրել պատճառները, որոնցից ելնելով՝ ծննդատանը լքել է երեխային:
Իսենգելը պատմել է, որ Հրանտի հորը հանդիպել է Մինսկում սովորելու ժամանակ՝ 18 տարեկանում: Նա ծնունդով Անգոլայից էր ու միանգամից գրավել է շիկահեր լիտվացի աղջկան: Արդյունքում ծնվել է տղան, որից մայրը հետագայում հրաժարվել է միայն նրա սևամորթ լինելու պատճառով:
Հայտնի է, որ հետագայում տղային որդեգրել է հայուհի Լարիսա Հովսեփյանը, որը Հրանտին տեղափոխել է Երևան:
Այժմ Իսենգելը մոտ 30 տարի անց որոշել է գտնել իր առաջնեկին:
Դատելով տեսանյութից՝ 28-ամյա երիտասարդի ու կենսաբանական մոր հանդիպումը հուզիչ է եղել: Այնուհետև նկարահանման տաղավար է մտել Հրանտ Հովսեփյանի հարազատ քույրը:
Այժմ երիտասարդն ապրում է Մոսկվայում ու զբաղվում երաժշտությամբ: Հրանտը վստահություն է հայտնել, որ եթե կենսաբանական մայրը ժամանակին իրենից չհրաժարվեր, ապա ապագայում շատ կհպարտանար իրենով:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել