ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաեւ Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձեւավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա:
Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որեւէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով, նրան զրկում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որեւէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը չի հիմնավորվում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաեւ անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:
Պաշտպանի համոզմամբ՝ նման ոչ համաչափ սահմանափակումն առաջացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության իրավունքներից անհամաչափ եւ մեխանիկական զրկում:
Նշենք նաեւ, որ պայմանավորված խնդրի համակարգային բնույթով՝ Պաշտպանը դիմել է նաեւ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաեւ այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim