Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Գազի գնի հարցում Ռուսաստանն այնուամենայնիվ չի կարողանա զիջել և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին

«Գազի գնի հարցում և՛ Հայաստանին, և՛ Բելառուսին Ռուսաստանը չի կարողանա զիջել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով դեկտեմբերի 27-ին Փաշինյան-Պուտին բանակցություններին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա խնդրին:

Հիշեցնենք, որ մինչ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, երեկ Մոսկվայում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ հայտարարել էր, թե Ռուսաստանում Բելառուսն այլևս եղբայրական պետություն չեն համարում, քանի որ հայտնվել են նոր մարդիկ, որոնց համար դա անընդունելի է:

«Ես այլևս չեմ ասում՝ եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ են հաղորդում, Ռուսաստանում դա չի ընդունվում: Իբր թե նոր մարդիկ են եկել, որոնց համար այդ հասկացությունն անընդունելի է: Դե ինչ, կլինենք պարզապես գործընկերներ»,- հայտարարել էր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ: Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ 2018թ. կողմերը ծրագրում էին լուծել գազի գնի հետ կապված խնդիրը և քննարկել Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տալու հարցը:

Բելառուսի ղեկավարը նշել էր, որ Մոսկվան այդպես էլ Մինսկին ընդառաջ չի գնացել: Մոսկվան Լուկաշենկոյի դիրքորոշման հետ չի համաձայնել:

Հետաքրքրական է, որ Լուկաշենկոյի այցը Մոսկվա տեղի է ունենում Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, և, որ ամենակարևորն է` Ռուսաստանի գործընկեր երկու պետությունների համար կա երկու գլխավոր հարց, որոնց հարցում Հայաստանն ու Բելառուսը լուրջ տարաձայնություններ ունեն Ռուսաստանի և միմյանց հետ` գազի գին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն:

Ալեքսեյ Մալաշենկոն նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս բոլոր թեմաները կապված են միմյանց հետ, և այստեղ բնականաբար բոլոր երկրներից զիջումներ են պահանջվում` և՛ Ռուսաստանից, և՛ Բելառուսից, և՛ Հայաստանից:

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է, երբ այս բոլոր հարցերի կարգավորումն ըստ էության կախված է Ռուսաստանից, և այս բոլոր հարցերի ուղղությամբ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի երկրի սրտով չէ, քանի որ ըստ էության այդ հարաբերություններն իրական գործընկերային հիմքերի վրա չեն, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ երկրներին միմյանց են կապում ոչ թե հարաբերությունները, ընդհանուր արժեքները, այլ Ռուսաստանի արտոնությունները, և կրկին երբ խնդիր է ծագում, Ռուսաստանը պետք է լուծի խնդիրը՝ այս կամ այն երկրին մի արտոնություն շնորհելով:

Իսկ այս դեպքում երկու երկրի համար կա երկու հարց, Ռուսաստանում տնտեսական իրավիճակն այնքան էլ խոստումնալից չէ, որ երկրին մերժել, որ երկրի պահանջն ընդունել, սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռ հստակ չի ուրվագծվում: Այնուամենայնիվ, վստահաբար սրանք հարցեր են, որոնք շանտաժի առարկա են դարձել, իսկ քաղաքական հարաբերություններում շանտաժի միջոցով խնդիրների կարգավորումը երկար չի կարող շարունակվել»,- ասաց Մալաշենկոն: Սակայն այս փուլում, ըստ նրա, Ռուսաստանը որոշ զիջումներ պետք է անի:

Անդրադառնալով կոնկրետ հայ-ռուսական օրակարգին՝ Մալաշենկոն ասաց, թե չի կարծում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հօգուտ Հայաստանի որոշում կկայացվի, քանի որ առաջինը՝ դա ավելի կխորացնի Բելառուսի հետ դիմակայությունը, երկրորդ` սկզբունքային խնդիր է հարուցվել Հայաստանի կողմից, որից կարելի էր խուսափել:

«Ռուսաստանը չի կարող մի գործընկերոջ հաշվին հօգուտ մյուսի որոշում կայացնել: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այս հարցում և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին զիջել Ռուսաստանն այնուամենայնիվ չի կարողանա: Մի իրավիճակում, երբ ՌԴ նախագահն ընտրություններից հետո չի շնորհավորել, և հարաբերություններում որոշակի անորոշություն կա, սպասել ընդառաջ քայլեր Ռուսաստանից՝ սխալ կլիներ: Սակայն ՌԴ նախագահի վերջին դիտարկումները հույս են ներշնչում, որ կառուցողական քննարկումներ կծավալվեն հայկական կողմի հետ առաջիկայում, գուցե գազի գինն անփոփոխ մնա, թեև կան խոսակցություններ այն մասին, որ այն բարձրանալու է»,- ասաց Մալաշենկոն: