Քանի՞ աշխատակից կկրճատվի գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարություններում
Շրջանառվող լուրերի համաձայն՝ աշխատակիցների կրճատումներ կլինեն նաև գյուղատնտեսության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններում: Բանն այն է, որ կառավարության կառուցվածքի փոփոխության համաձայն՝ 17 նախարարության փոխարեն լինելու է 12 նախարարություն:
Այսպես, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները կմիավորվեն. կունենանք մեկ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն կմիավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը: Ուստի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կդառնա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Ու կկոչվի տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն կմիանա տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը: Եվ կունենանք նոր՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործառույթները կկատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ տեղեկանալու, թե քանի աշխատակից է կրճատվելու: Պարզվում է՝ անգամ կառավարությունում ոչինչ չգիտեն այդ մասին: «Ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախարարությունների վերակազմակերպում: Դրա շրջանակում նախատեսվում է օպտիմալացում, ու դեռեւս հնարավոր չէ նշել, թե քանի հաստիք կենթարկվի օպտիմալացման: Միաժամանակ հայտնում ենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ենթակա է հավելյալ լրամշակումների՝ ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա»,- տեղեկանում ենք գրավոր հարցման պատասխանից:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ինչ առաջարկություններ պետք է ներկայացնեն ընդդիմախոսները, որ նախագիծը լրամշակվի, աշխատակիցների օպտիմալացումն էլ չշարունակվի, եւ, ըստ էության, գործազուրկների թիվը չավելանա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim