Ավագանու նիստում սկսել են «հաշվել» միմյանց աշխատավարձերը
Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում կրքերը հավական շիկացան. Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ եթե հանկարծ պարզվի, որ Երեւանի տրանսպորտային նոր ցանցի ծրագրով նախատեսված ուղեւորահոսքի մասին 4 տարի առաջվա տվյալները այսօրվա տվյալների համեմատ 20 տոկոսի շեղում տան, պետք է նոր ծրագիր մշակվի:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հարց ուղղեց, որ եթե նման բան պարզվի, այդ գումարը, որ տրվել է բրիտանական WYG կազմակերպությանը (մոտ 850 հազար դոլար) գնալու է ջո՞ւրը ընկնի:
Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Պետք է պարզվի, թե ում մեղավորությունն է քաղաքապետարանի, թե այդ կազմակերպության, որնման շեղումներ կան: Եթե պարզվի, որ ընկերությունը ճիշտ չի կատարել, լավ չի արել իր գործը, իրենք իրենց հաշվին պետք է անեն, իսկ եթե ոչ՝ քաղաքապետարանը: Իրենք քաղաքապետարանը չեն բաժանում նախորդ իշխանության եւ նոր իշխանության»:
Հայկ Մարությանի խոսքով՝ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք: Նա դիմեց իրեն քննադատող «Լույս» խմբակցության անդամներին, որոնք ավագանու անդամ են եղել նաեւ նախորդ ավագանիում. «Դուք այն ժամանակ եղել եք ավագանու անդամներ, 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել, որովհետեւ այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Ձեր այդ հանձնաժողովը անգործության է մատնված եղել, որովհետեւ այն զեկույցը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար: Դուք պիտի ավելի շատ ու ավելի ճիշտ աշխատեիք իրենց հետ: Այդ դեպքում միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն սկսել»,- նշեց Հայկ Մարությանը:
Ինչին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Քուանշ, պարո՛ն քաղաքապետ: Պատրաստ եմ ցանկացածի հետ քննարկել, բանավիճել, թող որեւէ մեկն ասի՝ այ էս բանը, էստեղ լավ չեք արել: Մյուս կողմից ձեր համար շատ անցանկալի է լինելու, եթե տարեվերջին քաղաքի խնդիրները վերագրեմ ձեր ստացած աշխատավարձին: Դա ի՞նչ ասելու բան է, դա լավ գործելաոճ չի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim