Ազնիվ կլիներ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա․ Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ արեց՝ պետք էր ավելի ազնիվ լինել քաղաքացիների հետ։
«Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, քաղաքապետի երդման արարողությունից հետո հայտարարեցիք, որ տրանսպորտի սակագնի չթանկանալը օբյեկտիվ չէ, սա ի՞նչ մեսիջ է, պարոն քաղաքապետ, արդյոք նշանակում է, որ գծատերերը պետք է գան տրանսպորտային համակարգը թանկացնելու հայտ ներկայացնեն, ու մենք էլ, անելանելիությունից ելնելով, այլ բան չկարողանանք անել, քան սակագնի բարձրացումը», - հայտարարեց Դավիթ Խաժակյանը։
«Լույս» խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև Հայկ Մարությանի այն խոսքերը, ըստ որի՝ երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային համակարգը բարեփոխելու համար։
«Երկու տարով հետաձգել կամ ասել, որ մեզ երկու տարի ժամանակ է պետք սկսելու համար ներդրման պրոսեցը, նշանակում է ձախողել ամբողջ բարեփոխումների գործընթացը։
Այն աշխատանքը, որ կատարել էինք մենք ու բազմաթիվ հասարական կազմակերպություններ, այդ աշխատանքը ջուրը գցելը նշանակում է մեր տրանսպորտային ցանցը շարունակել թողնել կոլապսի մեջ», - ասաց նա։ Դավիթ Խաժակյանը շեշտեց՝ ցավում է, որ «գլուխ չհանելու որպես լուծում ընտրվել է փնովելը»։
«Շատ ավելի ազնիվ կլիներ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim