Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Չեն ստեղծվում տեխնոլոգիաներ, որոնց վրա գրված լինի՝ Արտադրված է Հայաստանում

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար
Վլադիմիր Սահակյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք շատ լավ մասնագետներ ունենք այսօր, որոնք տիրապետում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ոչ թե օգտագործել ենք տեխնոլոգիաները, այլ ստեղծել ենք դրանք: Դեռ Սովետական միության տարիներից ամենահզոր համակարգիչները նախագծվում էին Հայաստանում: Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Այսօր մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարողանում են աշխատել եւ ստեղծել ծրագրեր, փոքր ռոբոտներ, բայց մենք չենք ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ:Իսկ սա ամենից կարեւորն է Հայաստանի նման երկրի համար այսօր: Տեխնոլոգիա ստեղծելը, սակայն, մեծ ներդրումներ է պահանջում: Ես աշխատում եմ գիտական կազմակերպությունում, մենք պատրաստում ենք գիտնականներ: Մեր ասպիրանտները կատարում են հետազոտություններ, ստանում են ինչ որ արդյունքներ ու փորձում են ներդնել որեւէ տեղ:

Որպեսզի սա ինչ որ չափով դառնա տեխնոլոգիայի մաս, երկար ճանապարհ է պետք անցնել: Պետք է մեծ ներդրումներ արվեն, որպեսզի հասնենք արդյունքի:

Կազմակերպություններ կան Հայաստանում, որ մեծ աշխատանք են կատարում: Բայց այդ կազմակերպությունները արտադրում են արդյունք, որը վերջնական տեխնոլոգիա է դառնում արտերկրում եւ ոչ Հայաստանում: Գրված չէ, որ դա Հայաստանում է արտադրված: Մենք ունենք շատ բարձ մակարդակի ծրագրավորողներ, բայց նրանց աշխատանքը հիմնականում արտասահմանյան ֆիրմաների համար է: Այդպիսով նրանք կարողանում են գումար վաստակել, բայց ի՞նչ է դա տալիս Հայաստանին: Պետք է կարողանանք ստեղծել մի ուղղություն, որը թույլ կտա ստեղծել տեխնոլոգիա, որի վրա գրված կլինի՝ արտադրված է Հայաստանում: Այդ դեպքում մենք շատ մեծ քայլ կլինենք արած:

Մենք միշտ ունեցել ենք հզոր հաշվողական ռեսուրսներ, այսօր՝ չունենք: Լուծումը հզոր սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումն է: Մեր կազմակերպությունը այդ ուղղությամբ աշխատում է: Սպասում ենք, որ նոր հզոր ռեսուրս Ֆրանսիայից տեղափոխենք Հայաստան: Եթե խնդիրներ չլինի եւ կարողանանք տեղափոխել դա, կունենանք տարածաշրջանում ամենահզոր հաշվողական ռեսուրսը ու դրանով կարող ենք շատ խնդիրներ լուծել: Թվայնացումը այս ոլորտում կպահանջի նաեւ շատ մասնագետներ, մեր համալսարանները ծրագրերը կփոխվեն, կպատրաստվեն ավելի լավ մասնագետներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առաջնային են կրթական խնդիրները: Համալսարանները պատրաստում են մասնագետներ, բայց հստակ չէ՝ ինչի համար են պատրաստվում այդ մասնագետները: Մենք արտադրություն չունենք, որտեղ են նրանք աշխատելու են հետագայում: Համալսարանում կան առարկաներ, որ կլասիկ առարկաներ են, որ դասավանդվում են, որպեսզի մարդու ինտելեկտը զարգացնեն: Դա թույլ է տալիս մասնագետին շատ արագ կողմնորոշվել զարգացող տեխնիկայի այս դարում: Այն ինտելեկտը, որ տալիս է համալսարանը թույլ է տալիս արագ կողմնորոշվել եւ գլուխ հանել նորարարություններից: Ես կարծում եմ,սակայն, ընկերությունները, որտեղ հետագայում աշխատելու են այդ մասնագետները ինչ- որ չափով պետք է մասնակից լինեն, ներդրում ունենա մասնագետի կայացման գործում՝ հատուկ կուրսերի, վերապատրաստման դասընթացների միջոցով :

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարյա բոլոր ոլորտների համար է հիմք: Տեխնոլոգիան ամենուր է օգտագործվում: Այսօր պետք է այնպիսի խնդիր դրվի, որ բոլոր ոլորտներում դրա պահանջարկը ճիշտ նկարագրվի: Միայն այդ ժամանակ մեզ մոտ կզարգանան համապատասխան տեխնոլոգիաները, որ պետք է ներդրվեն այդ ոլորտներում եւ համապատասխան կադրեր կպատրաստվեն համալսարաններում: Այսօր Հայաստանում ամեն ընկերությունն իր ուղղությունն է վերցրել, բայց ո՞վ է համակարգում, կոորդինացնում այդ աշխատանքը: Այս փուլում դա պետք է անի կառավարությունը: Երբ մենք կհասնենք մի մակարդակի, որ ամեն բան իր տեղում դրված կլինի, այդ ժամանակ էլ կտրվի ազատություն: Սկիզբը պետք է ճիշտ դրվի, հետագայում զարգացումը կգնա իր հունով:

Կարեւոր դեր կարող են խաղալ մշտադիտարկման համակարգերը. Գյուղատնտեսությունում, առողջապահությունում եւ այլ ոլորտներում մենք պետք է կարողանանք ստանալ սարքեր, որը կարելի է վաճառել աշխարհում: Դա այնքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է, սակայն, հստակ նման խնդիր դնել: Այստեղ մեծ է կառավարության դերը, որն էլ պետք է լինի խնդիրը դնողը: Մեր կառավարությունը իրավունք ունի կառավարել Հայաստանի ամբողջ ռեսուրսները ու կառավարության անդամները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը: Եթե նախարարությունը խնդիր դնի, որ ոլորտում պետք է նման աշխատանք կատարվի, կազմակերպություններն էլ կմտածեն այդ ուղղությամբ եւ կստեղծեն տեխնոլոգիաներ: Այսօր շատ կարեւոր խնդիրներ կան տարածքի մշտադիտարկման հարցում, երբ տարբեր սենսորներ են դրվում տարբեր տեղերում, որպեսզի ինֆորմացիա հավաքեն: Եթե մենք ունենանք բազմասպեկտրոալ արբանյակային նկարներ, կարող ենք ամբողջ մոնիտորինգային խնդիրը Հայաստանի համար լուծել: Սա կարեւոր է եւ տնտեսության, եւ երկրի պաշտպանության, անվտանգության համար: Նման մշտադիտարկում իրականացնելով՝ մենք մի քանի քայլով կարող ենք առաջ գնալ:

Ես կարծում եմ Հայաստանի ՏՏ ոլորտում վիճակը վատ չի, բայց կարելի է ավելի նպատակային ծրագրեր կազմել, որը մեզ ավելի բարձր մակարդակի կբարձրացնի աշխարհում:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ