Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Պետության պետք է աջակցի խոշոր տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար
Մհեր Մարկոսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

IT եւ բարձր տեխնոլոգիաներ հասկացությունները այսօր բաժանված են իրարից: IT-ին գործիք է բարձր տեխնոլոգիաների համար եւ եթե կարողանանք այդ գործիքը ճիշտ օգտագործել, ապա կկարողանանք հասնել ավելի մեծ բարձունքների:
Աշխարհում բարձր տեխնոլոգիաների մասին տարբեր սահմանումներ կան: Որոշ մասնագետներ ասում են բարձր տեխնոլոգիա է այն, երբ կարողանում ես տասը տեսակի բաներ իրար հետ համակցել եւ մի նոր որակ ստանալ: Օրինակ, եթե մի ընդունիչ պետք է հավաքես, այդ ընդունիչի մեջ մի քանի տասնյակ միկրոսխեմաներ կան ու դու կարողանում ես համադրել, նշանակում է տիրապետում ես որոշակի բարձր տեխնոլոգիական հմտությունների: Ծրագրավորումը, ավելի շուտ արվեստ է: Նույն խնդիրը կարելի է լուծել տարբեր եղանակներով: Մեկը կարճ տարբերակն է ընտրում , մյուսը՝ երկար: Հայերը լավ արվեստագետներ են, այդ պատճառով էլ լավ ծրագրավորողներ շատ ունենք, որոնք կարողանում են դրսեւորել իրենց ներքին ուժը: Բայց որպեսզի կարողանանք զարգացնել բարձր տեխնոլոգիաները, մենք պետք է կարողանանք ապահովել համապատասխան տեխնիկական կրթություն: Այսօր Հայաստանում գործում են երկու ինժեներական ԲՈՒՀ՝ Ճարտարաշինարարական եւ ճարտարագիտական համալսարանները, որոնք իրար լրացնում են մասնագիտությունների իմաստով: Բայց այստեղ լուրջ խնդիրներ կան՝ ուսումնական պրոցեսի կազմակերպման, հագեցվածության առումով: Իմ կարծիքով ԲՈՒՀ-երը պետք է ուղորդող դեր ունենան, ցույց տան ուղղությունները, որ զարգանում է աշխարհում եւ մասնագետներին այդ ուղղությամբ պատրաստեն: Ստեղծեն տեխնոլոգիա հետո մասնագետների հետ վաճառեն բիզնեսմեններին, որպեսզի նրանք կարողանան բիզնես դնել այդ հիմքի վրա: Մեզ մոտ հակառակ պրոցեսն է, ԲՈՒՀ-ը սպասում է, որ բիզնեսմենը պատվեր տա իրեն, նոր պատրաստի համապատասխան մասնագետներ:
Կարեւոր է նաեւ, որ ուսուցանողը լինի ամենաառաջին գծից, որպեսզի կարողանա հետաքրքիր բան հաղորդել: Այսօր շատ դժվար է նման մարդ գտնել: Լավ մասնագետները զբաղված են իրենց գործով եւ սովորեցնելու ժամանակ չունեն: Լավ մասնագետ ու մանկավարժ համադրությունը դժվար է ստացվում: Կարծում եմ պետք է արմատապես փոխվի վերաբերմունքը դասավանդողների նկատմամբ: Դոցենտի աշխատավարձը տատանվում է 130- 150 հազարի սահմանում: Երրորդ կուրսի ուսանողը , երբ գնում է ինչ- որ տեղ աշխատելու՝ բարձր տեխնոլոգիաների գծով, մինիմում 200 000 դրամ է ստանում : Սա պարզ օրինակ է, թե ինչպես է գնահատվում դասախոսի աշխատանքը: Աշխարհում պատկերն ուրիշ է: Դասախոսների աշխատավարձը բարձր է պետական միջոցների հաշվին, կամ վճարովի ուսուցման:

Խոսելով համակարագային այլ խնդիրների մասին: Իմ կարծիքով պետք է առանձին, հատուկ ուշադրության արժանի ճյուղ դառնա ռազմական արդյունաբերությունը: Իսրայելի պես երկիրը տարեկան մոտ 6 միլիարդ դոլարի զենք է վաճառում, Շվեյցարիան, որը չեզոք երկիր է, ութ միլիարդ դոլարի զենք է վաճառում… Հայաստանը սերիական արտադրության համար հարմար չէ, բայց բարձր տեխնոլոգիաների հատային արտադրության պոտենցիալ ունենք: Պետք է հասկանալ ինչ ուղղությամբ կարող ես զարգանալ եւ այդ հնարավորությունը օգտագործել:

Ոլորտում որոշակի լավ փոփոխությունները նկատելի են: Նշեմ մի քանիսը. Պետությունը գնացել է նրան, որ զորակոչիկներից առանձնացնում է տեխնոլոգիական միտք ու հմտություններ ունեցող երիտասարդներին՝ այսպես կոչված ռազմատեխնոլոգիական զորամասում: Նրանց հնարավորություն է տրվում ծառայությունը զուգակցել թեզ գրելու հետ: Այդ երիտասարդները լուրջ գործեր են կատարում, ճիշտ է օգտագործվում տեխնոլոգիական պոտենցիալը: Շատ լուրջ քայլեր է արվում եւ զարգանում է ինժիներական մտածելակերպը:

Հայաստանում այսօր առաջնահերթություն է համարում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դիտարկվում են որպես փոքր ձեռնարկություններ: Մենք, սակայն մոռանում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ այդ փոքրն ու միջինը կարող են զարգանալ միայն խոշոր ձեռնարկությունների կողքին: Խոշոր ձեռնարկություն պետք է լինի, այնքան խնդիրներ ունենա, որ կարողանա բաժանել այդ փոքր եւ միջին ընկերություններին: Պետության դերը պետք է լինի խոշոր ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը: Դրա արդյունքում կզարգանան նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Կառավարությունը պետք է ինչ որ ձեւեր գտնի նաեւ շահագրգռելու դրսի ձեռնարկություններին, խոշոր կազմակերպություններին Հայաստան բերելու համար, որ դրանք ճյուղեր տան Հայաստանում: Առանց դրա մենք կնմանվենք ճահճի մեջ թփրտացող գորտերի:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ