Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե աջակցություն ունենայինք, այլ հարթության վրա կգտնվեինք

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Կարեն Վարդանյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Տեղեկատվական տեխնոլոգիաների փուլը անցել է: Մենք այն հատեցինք 2006-2007 թվականներին: ՏՏ ոլորտը դարձավ լոկոմոտիվ, որն իր հետեւից տարավ տարբեր ուղղություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը հետեւեց ինդուստրիալ չափումների ոլորտը, ապա ինդուստրիալ ավտոմատիկայի ոլորտը: Հետո եկան ինժեներական կոմպլեքս լուծումները… արդեն տասնյակ ընկերություններ ունենք, որ կոմպլեքս ինժեներական լուծումներ են առաջարկում, որտեղ կա եւ էլեկտրոնիկա, եւ մեխանիկա եւ այլն: Այսօր արդեն նախատեսվում է ստեղծել նանոտեխնոլոգիաների ասոցիացիա…

Խոսելով խնդիրների մասին: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարեւորագույն նշանակություն ունի կրթության խնդիրը: Լավ մասնագետի պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում երեք միլիոն թափուր աշխատատեղ կա այսօր: Սա մեզ՝ հայերիս համար ֆանտաստիկ պատմական շանս կարող է դառնալ՝ հաշվի առնելով, որ կարեւոր չէ , թե որտեղ է գտնվում տեխնոլոգիական ընկերությունը: Առաջարկվող գործերը բազմաբնույթ է, իսկ հայերը ինժիներական կոմպլեքս լուծումներ գտնելու մեջ վատ դրսեւորումներ չունեն: Ես անձամբ կնպատակադրվեի այդ երեք միլիոնից 50000-ը բերել Հայաստան: Ամենաբարդ, ամենակրետիվ պահանջող գործերը …

Ամեն տեղ կարելի է նոր լուծումներ գտնել, եթե մի փոքր երկար մտածենք: Ասում ենք մասնագետ չկա: Բայց ամեն զորակոչին 15 հազար երիտասարդ է գնում բանակ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե երեկոյան դասընթաց կազմակերպվի, ուսուցանվի էլեկտրոնիկա, էլեկտրոտեխնիկա, ծրագրավորում… վատ կլինե՞ր: Բանակից հետո երիտասարդները մինիմում գիտելիքներ կունենային եւ կիմանային, որ գոնե 100000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, միաժամանակ մասնագետների պակասը կլրացվեր:

Մենք Արմաթ ծրագիրն ենք սկսել դպրոցներում, որտեղ երեխան տասը տարեկանից սկսում է ծրագրավորել, հետո ռոբոտներ են ստեղծում, հետո ավելի բարձր կարգի լեզու, եռաչափ մոդելավորում են սովորում ու վստահ կարող եմ ասել, որ մենք հիանալի սերունդ ունենք: Վերջերս եռաչափ մոդելավորման պատանիների Հայաստանի առաջնությունը եղավ: 40 թիմ էր մասնակցում եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ երեխաները շատ առաջ էին գնացել անցյալ տարվա համեմատ: Հայաստանի ամենահեռավոր գյուղերից մասնակիցներ ունեինք: 13-14 տարեկան երեխաներ էին, որոնք հրաշալի գործեր էին ստեղծել:

Ակնհայտ է, որ տասը տարի հետո ավտոմեքենաները լինելու են առանց վարորդ, սա շատ խիստ մարտահրավեր է: Աշխարհում յոթ միլիարդ մարդ հայտնվելու է ոչ պիտանի վիճակում, որովհետեւ մարդկության մեկ տոկոսը բավական է, որ մեր սնունդը ապահովի, մի քանի տոկոսը, որ մատակարարման ոլորտում աշխատի, մի քանի տոկոսն էլ, որ բոլոր սարքավորումները նախագծի: Մնացած մարդիկ ինչ պետք է անե՞ն: Մնում է հրազենը վերցնեն, իրար սպանեն…Ես սա առանց կատակի եմ ասում, աշխարհը դրան է գնում…Քանի որ բոլորը չեն կարող տեխնոլոգիական համայնքի մեջ մտնել, մեր շանսը այն է, որ այլ մասնագիտություններում, այլ ոլորտներում մաքսիմալ կրեատիվ գտնվենք, այդ կրեատիվը կցենք տեխնոլոգիական ոլորտին, որպեսզի կարողանանք պիտանի լինել մեզ եւ աշխարհին: Կարեւոր է որ կրեատիվ լինեն նաեւ մյուս ոլորտների մասնագետները՝ բժիշկները, լեզվաբանները, մնացած մասնագետները իրենց ոլորտներում: Այդ կրեատիվությունը համադրեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ եւ դառնանք բարձր տեխնոլոգիական երկիր: Մեր երկրի պաշտպանությունը նույնպես այդ կոնտեքստի մեջ պետք է դիտարկել:

Մեր երկրում չկա հաղթանակի պատկեր՝ ոչ միայն ռազմական ասպեկտից, այլ նաեւ տնտեսական, բարոյական… Չունենք այն դրոշը, որի հետեւից պետք է գնանք: Որպես երկիր 30 տարի կառավարվել ենք դրսից: Մենք ունցել ենք փաստացի անկախ երկիր, բայց ապրել ենք, որպես գաղութ: Այս տիպի երկրներում փոփոխությունը վերեւից սպասելը անմտություն է: Մենք սպասում ենք, որ վերեւից ինչ -որ մեկը պետք է փոփոխություն անի, իսկ վերեւում կանգնած է գաղութի ներկայացուցիչը: Իմ կարծիքով հաջողակ են այն երկրները, որոնք ինքնակազմակերպվում են: Գերմանիայում աշխատունակ մարդիկ շաբաթը հինգ ժամ ժամանակ են ծախսում իրենց շահերը պաշտպանելու համար: Մենք քան՞ի րոպե ենք ծախսում մեր շահերը Հայաստանում պաշտպանելու համար: Մենք հանգիստ նստում ենք, քաղաքական պայքարը մեզ համար դարձնում է ֆուտբոլային հետաքրքիր հանդիպում ու հանգիստ սպասում , թե՝ ինչ պիտի արվի մեզ համար վերեւից: Մենք պետք է ինքնակազմակերպվենք ինչ- որ ոլորտում, մեր միսիան ստեղծենք, մեր փոքր խմբի հաղթանակի դրոշը ստեղծենք: Մի ուրիշ խումբ էլ ուրիշ տեղ ինքնակազմակերպվի իր հաղթանակի դրոշը կերտի, հետո միավորվեն այդ խմբերը: Երբ ներքին ստրուկտուրաներ կստեղծվեն, վերեւից ճնշումը կթուլանա, պահանջները կնվազեն ու աստիճանաբար կդառնանք անկախ երկիր: Մենք այդ մշակույթը պետք է ստեղծենք ու զարգացնենք: Այս հանրային հանդիպում- քննարկումը, օրինակ, ինձ շատ ուրախացրեց:

IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրում արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այժմ բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք: Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ- ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությոնների միտում կա, այդ պրոցեսը, ուղղակի, շատ դանդաղ է առաջ գնում:

Մենք պատերազմական երկրում ենք ապրում: Այս առումով մեր ոլորտի կարեւորագույն խնդիրներից պետք է լինի տարածքային ապակենտրոնացումն է: Բարձր տեխնոլոգիական ոլորտը պետք է կենտրոնացված չլինի Երեւանում: Ինչը մենք ունեցել ենք Խորհրդային միության տարիներին՝ բարձր տեխնոլոգիական քաղաքաներ են եղել Արտաշատը, Չարենցավանը, Հրազդանը, Էջմիածինը եւ այլն: Բարձր տեխնոլոգիական արտադրություն է եղել նաեւ որոշ գյուղերում, օրինակ Եղեգիսի գործարանը եւ այլն: Այսօր դա պետք է նորից վերականգնել: Շվեյցարիայի նման երկիրը այնքան բունկեր ունի, որ կարող է տեղավորել իր ողջ ժողովրդին: Նրանք հասկանում են լրջությունը: Մենք այդպիսի խնդիրների մասին ընդհանրապես չենք մտածում: Ընդամենը 50 ինքնաթիռ է պետք, որպեսզի վտանգի ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը դուրս գա Հայաստանից: Տեղափոխվի, օրինակ, Դուբայ միացնի իրենց համակարգիչը ցանցին ու շարունակի աշխատել դրսում: Առաջին հերթին անվտանգության մասին պետք է մտածել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ