Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Մայիսի տասից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսին նշեց, որ պատրաստակամ է նոր կառավարության ձևավորումից հետո էլ շարունակել իր աշխատանքը: «Մայիսի տասից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է»,- ասաց նա:

Խոսելով ձեռքբերումներից՝ ոստիկանապետը կարևորեց ընտրությունների անցկացման հարցում ոստիկանության դերակատարությունը: Ինչ վերաբերում է նախկինում եղած իրավիճակին, նա ասաց. «Ես ականատես չեմ եղել, որ ոստիկանությունը ներգրավված է անթույլատրելի գործընթացի մեջ, բայց չեմ բացառում դա, քանի որ նախկին տարիներին տեսել եմ ոստիկանների, որոնք ոչ բարեխիղճ էին, ընտրությունների մասով, ինչու չէ, նաև ընտրակաշառքի բաժանումների մասով, որոնք տեսել, նկատել են, բայց չեն արձանագրել»:

Օսիպյանը վերջին ընտրությունները եզակի համարեց այն առումով, որ ոստիկանապետը որևէ ոստիկանի նկատմամբ չունի նշանակված ծառայողական քննություն, այսինքն՝ չկա որևէ բողոք, թեև չհերքեց, որ մանր թերություններ եղել են:

«Ունենք բացթողումներ, բոլոր ծառայություններում կան թերություններ, բայց վստահ եմ, որ 2019 թվականին կվերանայենք այդ ամենը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը, քաղաքացիների մտահոգություններին, թե կատաստրոֆիկ վիճակ է, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ երբ վարչապետին զեկուցում է, երբեմն դիտողություններ են լինում: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1300 արձանագրություն ճանապարհային ոստիկանների կողմից ավելի է արձանագրվել:

Այսինքն՝ ո՞նց կարելի է չաշխատել և 1300 ավելի արձանագրություն կազմել»,- ասաց նա: Ըստ ոստիկանապետի՝ հեղափոխությունից հետո քաղաքացին ավելի պահանջատեր է դարձել, իր իրավունքները լավ գիտի: «Ցո՛ւյց տվեք մի երկիր, որ խցանում չլինի, որտեղ ուղղակի կես ժամ, մեկ ժամ խցանումների մեջ չլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ օրերս է վերադարձել հարևան Վրաստանից, որտեղ ևս կային խցանումներ:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ մտահոգություն կա, սակայն չհամաձայնեց, որ ճանապարհներին խայտառակ վիճակ է տիրում: Նա հիշեցրեց, որ մոտավորապես 13 միլիարդի կարգի տուգանքներ ներվել են, և չբացառեց, որ կլինեն վարորդներ, ովքեր կմտածեն՝ հիմա խախտում անեն, կգա ժամանակ, էլի կհամաներվեն: «Ոչ, այդպիսի բան չի լինելու, գնալով ավելի ենք խստացնելու: 2019 թվականին, վստահ եմ, կանցնենք բալային համակարգի, և այն հենց առաջին ամսում կտա իր արդյունքները»,- ասաց նա: