Տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանման նվիրված աշխատաժողով․ Հայաստանին հատկացվել է 154 հազար դոլար դրամաշնորհ
Բնապահպանության նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ։
Աշխատաժողովի ընթացքում տեղեկացվել է, որ Բնապահպանության նախարարությունը Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամից ստացել է պաշտոնական գրություն այն մասին, որ Հիմնադրամը գործադիր կոմիտեի նիստում օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին հատկացրել է 154 հազար դոլար դրամաշնորհ։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։
Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է, որ 2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատության լսարանները համալրվել են ժամանակակից տեխնիկայով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքերով:
Օզոնի ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում և նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկելու արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։
Միջոցառման մասնակիցներն այցելել են Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթացել տարածաշրջանում միակ «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման օգտագործման և դիտարկումներից ստացված արդյունաների վերլուծման աշխատանքներին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim