Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով։
Նրանք պնդում են, որ «Մանվել Գրիգորյանը մնալով ազատության մեջ հանրության համար մեծ վտանգ է ներկայացնում»։
«Մանվել Գրիգորյանն ամբողջ ազգի համար եղել է մեծ վերք։ Նա 25 տարի դիկտատուրայի ռեժիմում է պահել մի քաղաք, նա 25 տարի թալանել է բանակը, նա 25 տարի թալանել է պետական բյուջեն։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտի, որ եթե կա Մանվել Գրիգորյանն, ուրեմն կա խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի կազմամերպիչներից Ջիվան Աբրահամյանը՝ շարունակելով. - «Մենք պահանջում ենք արագացված դատավարություն։ Մենք մեր ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է»։
Դեկտեմբերի 21-ին դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր այս տարվա հունիսից։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim