Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները 24-ժամյա ծառայություն են իրականացնում. Վալերիյ Օսիպյան
Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում:
Այս մասին այսօր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը. տեղեկանում ենք բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ֆեյսբուքյան էջից:
«Ես վստահեցնում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Մենք օրենքի կողմն ենք, դրանով է պայմանավորված, որ ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում»,- նշել է Օսիպյանը:
Ոստիկանապետը ցուցարարներին հիշեցրել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Այսօր ժամեր շարունակ Երևան-Էջմիածին ճանապարհը փակ պահելուց հետո ցուցարարները հեռացել են՝ հանդիպում պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim