Սամվել Ալեքսանյանը «ներխուժել է» բանանի շուկա. այստեղ գին թելադրողը նա է
«168 ժամ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։ Հայտնի օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վարդան Ֆարմանյանը 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որը սկզբում ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, իսկ հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2926, օգոստոսին՝ 3395, հոկտեմբերին՝ 3668 աշխատակից։
Միաժամանակ, «Սիթիի» աշխատակիցների ավելացմանը զուգահեռ՝ պակասել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը՝ մայիսի 5197-ից օգոստոսին հասնելով 3694-ի, իսկ սեպտեմբերին կտրուկ ընկնելով 372, հոկտեմբերին՝ 204։ Ըստ ամենայնի, Ալեքսանյանն ուղղակի վերագրանցել է իր աշխատակիցներին մի ընկերությունից մյուսը։ Հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 350 դրամից դառնալով 600 դրամ 1 կիլոգրամը։ Գերիշխողների ցանկում «Սիթիի» դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։ Շատ հնարավոր է՝ ականատես լինենք դրա վերելքին:
Չնայած չար լեզուները պնդում են, որ իր սովորույթի համաձայն, Ալեքսանյանը «Սիթի» անվանումը երկար չի օգտագործի եւ նոր ընկերություն կգրանցի: Ինչպես մեր աղբյուրներն են ասում, նա մի քանի ամիսը մեկ փակում ու նոր ընկերություն է բացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim