Դաշնակցությունը խնդրահարույց է համարում կառավարության օպտիմալացման որոշումը
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը խորը մտահոգություն է հայտնում կառավարության կառուցվածքում առաջարկվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ։
«Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը»,- հայտարարում է ՀՅԴ-ն։
Կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում իշխանություններին՝ «վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրում է առաջիկայում օպտիմալացնել նախարարությունները, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները: Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ ներկայիս 17 նախարարությունից կմնան 11-12-ը:
Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները երեկ բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։ Նրանց ավելի վաղ Մշակույթի և Սփյուռքի նախարարների պաշտոնակատարները տեղեկացրել էին, որ փաստացիորեն իր գործունեությունն է դադարեցնում Սփյուռքի նախարարությունը, իսկ Մշակույթի նախարարության մի մասը Սպորտի և երիտասարդության նախարարության հետ միանում է Կրթության և գիտության նախարարությանը, որի արդյունքում էլ ստեղծվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim