Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Աղբահանության վճարները համատիրությունները չեն հավաքագրի

Աղբահանության վճարների հավաքագրումը համատիրությունների փոխարեն կկատարեն Երևանի վարչական շրջանների աշխատակազմերը: Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում:

Նախագծի զեկուցող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ աղբահանության վճարները հաշվառելու, աղբահանության վճար վճարողների գումարը հաշվարկելու և այդ գումարը համայնքի բյուջե գանձելու գործառույթն ամբողջությամբ պատվիրակվելու է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ լիազորությունն իրականացնելու են իրենց աշխատակազմերի միջոցով:

Մինչ այս պահը այդ գործառույթն իրականացվում է մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:

«Այս որոշմամբ, ըստ էության, ակնկալվում է, որ կբարձրանա այդ գումարների գանձման արդյունավետությունը»,- ասաց Զավեն Առաքելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հետաքրքրվեց՝ էլեկտրոնային վճարման հարցը դիտարկվո՞ւմ է, որը հնարավորություն կտա խուսափել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերից, թերհավաքագրումից, հավելյալ հավաքագրումից:

Հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ասաց, որ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձավճարի գանձման գործառույթը ևս նախկինում պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին, և աղբահանություն վճարողների շրջանակը գրեթե նույնն է:

«Դրա համար այս փուլում կարծում ենք, որ բավարար է աշխատակազմի ներուժը այդ գործառույթը ևս լիարժեք իրականացնելու համար: Իհարկե, պետք է զուգահեռաբար հնարավորինս արագ ստեղծվեն որակյալ հարթակներ, որոնք հարկ վճարողներին հնարավորություն կտան համայնքի բյուջե ավելի հեշտ, ավելի արագ վճարումներ կատարել՝ բացառելով որևէ կոռուպցիոն ռիսկ:

Հիմա այդ նախաձեռնության շուրջ արդեն գործընթացները սկսվել են»,- հայտնեց Զավեն Առաքելյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծը շատ կարևոր է խմբակցության համար: Ըստ նրա՝ կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:

«Չհաշված թերհավաքագրումը և մնացած ռիսկերը՝ համատիրությունների կողմից հավաքված գումարի շուրջ 10 տոկոսը որպես միջնորդավճար էինք հատկացնում: Այս որոշումը նաև մեկ այլ քննարկման հիմք է ստեղծում, և դա ըստ փաստացի հաշվառման աղբահանության վճարներն իրականացնելն է: Կան դժգոհություններ, որ գալիս ասում են՝ մենք ապրում ենք ոչ թե 5 հոգով, այլ 3, և լինում է նաև հակառակը: Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպիսի հաշվարկ է պետք դնել աղբահանության վճարների հիմքում»,- նշեց Դավիթ Խաժակյանը: