Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Իրենց օրենքից վեր եւ արտոնյալ համարող վարորդներ կան. խստացումն անխուսափելի է

«Փաստ» թերթը գրում է. «Երթևեկության առկա իրավիճակի վերաբերյալ բողոքներն օր օրի էլ ավելի մեծ դրսևորումներ են ստանում: ՃՈ շրջիկ մեքենաների պակա՞սը, թե՞ համաներումը, կամ մեղմացուցիչ մի շարք հանգամանքներն են ներկայիս իրավիճակի պատճառը: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, ամենավերջին դերը ոստիկանական մեքենաների քանակն է:

«Ես տեսանկարահանող սարքերին միշտ դեմ եմ եղել, քանի որ դրանք կանխարգելիչ գործառույթ չունեն, միայն պատժիչ են: Բայց միշտ կողմ եմ եղել ՃՈ ոստիկանների գործողություններին՝ իրենց ներկայությանը, շրջիկ ծառայությանը և այլն: Շփվելով ՃՈ–ի հետ՝ այս պահին կարող եմ ասել, որ, համենայն դեպս, վերադասության կարգով ցուցումները ճիշտ տրված են:

Իսկ եթե կան անհատներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց ծառայությունը, շատ հնարավոր է, որ դա ինչ–որ չափով ազդած լինի երթևեկության վրա: Բայց շեշտում եմ՝ նշվածը մեր խնդրի ամենավերջին օղակն է: Իրականում խնդիրն այս պահին վարորդների մեջ է: Կա վարորդների մի ստվար զանգված, որն իրեն օրենքից վեր է համարում, կարծում, թե մյուս վարորդներից արտոնյալ է:

Եվ օգտվում են այն իրավիճակից, ըստ որի՝ ավելի մեղմացվել են քաղաքացի-վարչական ապարատ հարաբերությունները, որոշ տուգանքներ փոխարինվել են նկատողությամբ, ՃՈ ոստիկաններն ավելի սիրալիր են դարձել, քանի որ չկա նաև ժամանակին իրենց վրա դրված պլանը: Սա վերաբերում է նաև «Security Dream»-ին: Ես լսել եմ, որ նրանց վրա ևս պլան էր դրված, որը հիմա չկա: Նրանք սկսել են ավելի քիչ տուգանել, այսպես ասած, վատամարդ դուրս չգալու համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ավելի մեղմ վերաբերմունքը պետք է բերեր նրան, որ մարդիկ ավելի գիտակից դառնային. «Պետք է հասկանային, որ եթե մերժվում է հին պատժիչ գաղափարն ու անցում է կատարվում կանխարգելիչին՝ իրենք ևս պետք է ընդառաջ քայլ անեին, սկսեին ավելի ուշադիր ու ավելի կանոնակարգված երթևեկել: Բայց վերոնշյալ մարդկանց պահվածքի հետևանքներն արդեն երևում են:

Մի վարորդն էլ կարող է ողբերգական հետևանքների բերել: Բացի այդ, մեքենաների ահռելի մեծ աճ է եղել՝ մեկուկես անգամ ավելի շատ ներմուծում է եղել, ու քանի որ մեզ մոտ ամեն ինչ Երևանի կենտրոնում է տեղակայված, մեքենաների ավելացված քանակն իր դերը ևս կատարում է»:

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ հ/կ-ն, ինչ առաջարկներ են ներկայացվել, Դ. Պեդանյանը նշեց.

«Կարծում եմ՝ խստացումն անխուսափելի է այս պարագայում: Այսինքն՝ չենք պատրաստվում գնալ հին ձևերին, չենք պատրաստվում վարորդին դիտարկել որպես տուգանք վճարելու գործիք, բայց խստացումն անհրաժեշտ է: Այն վարորդները, որոնք կփորձեն նման պահվածք դրսևորել, իրենց արտոնյալ համարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ օրենքի այն ներկայացուցիչները, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելությանը, ևս պետք է պատասխանատվություն կրեն: Մենք այդ հարցերի մասին բարձրաձայնում ենք, շուտով նաև միջգերատեսչական քննարկում է լինելու»:

Թեև քննարկումն, ըստ մեր զրուցակցի, իր արդյունքը կտա, բայց եթե վարորդները չսթափվեն ու ուշքի չգան, երթևեկության մեջ վտանգներն ավելի կշատանան. «Մեր հ/կ–ն ոչ միայն որոշ վարորդների լկտի պահվածքի կամ խախտումների հետ կապված է բազմաթիվ ահազանգեր ստանում, այլև որոշ ՃՈ ոստիկանների անգործության, ինչպես նաև այն մասին, որ մարդիկ արդեն վախենում են դուրս գալ մեքենաներով, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել»:

Երթևեկության խնդիրների համատեքստում նա անդրադարձավ նաև հետիոտների պարտականություններին, որոնց մարդիկ չեն տիրապետում: «Նրանց համար կան գրված որոշակի պարտականություններ, բայց կրթական գործընթաց ընդհանրապես չի իրականացվում: Դպրոցական ծրագրում չկա թեկուզև անվտանգության մինիմալ կանոնների ուսուցում, թեև բոլորն այդ պարտականությունների մասին պետք է իմանան: Արդեն որերորդ վրաերթն է արձանագրվում. մի կողմից ասում ենք՝ վարորդը կդատվի հետիոտնի պատճառով, մյուս կողմից՝ մարդը մահացավ կամ հաշմանդամ դարձավ:

Այս առումով պետական քարոզչական մեխանիզմ չկա, ու քանի որ անվտանգության մինիմալ կանոնները ոչ մի տեղ չեն սովորեցնում, բնական է, որ հետիոտնը ամեն ինչ ըստ իր հարմարության է անում: Հետիոտնին տուգանելն ամենավերջին քայլը պետք է լինի, իսկ առաջինը՝ նրան կրթելը»,– ընդգծեց հ/կ փոխնախագահը:

Դավիթ Պեդանյանը երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ է համարում մի շարք գերատեսչությունների ներգրավվածությունը. «Մենք, որպես հ/կ, վերջին օղակն ենք, որն իր վրա ինչ-որ պարտականություն պետք է վերցնի, բայց հիմա մեր հիմնական առաքելությունը թողել ենք ու երթևեկության կանոնակարգման հարցում օգնում ենք պետական մարմիններին:

Փորձում ենք քարոզել այն ամենը, ինչը անհրաժեշտ է քաղաքացիներին: Շատ դեպքերում քննադատում են ու ասում՝ ինչո՞ւ եք ուրիշի գործն անում կամ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որ սկսել եք ՃՈ–ի տեսանկյունից խոսել: Մարդիկ չեն գիտակցում, որ խոսքը կոնկրետ մարդկային կյանքերի մասին է, ու պետք է այդ ամբողջ աշխատանքն արվի: Մարդկանց պետք է հասցնել այն մակարդակի, որ ենթագիտակցորեն չուզենան այս կամ այն վտանգավոր խախտումն անել, ռիկսի գնալ, արհամարհել օրենքը: Մեծ հաշվով՝ համալիր լուծում է պետք, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր կողմերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: