Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Երեսպաշտություն է, երբ պաշտոնից հեռացնում ես հրամանատարին, քանի որ նրա խոսնակը հանդգնել է ոչ ասել քո թիմի անդամի հիմարությանը

Գավառական երեսպաշտություն է, երբ իլուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է, և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին:

Այս մասին նշված է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ռուբեն Հակոբյանի հայտարարության մեջ, որով անդրադարձ է կատարվում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ:

Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու` թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ և հիստերիկ պահվածքի պատճառով տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա:

Մտահոգիչ է, երբ այդ ապտակին միանում են նույն այդ կառույցին մաս կազմող մյուս գործընկերները` նույնիսկ խուսափելով կատարել դիվանագիտական արարողակարգով նախատեսված նվազագույնը` միասնաբար չշնորհավորել համապետական ընտրություններում քո պետության ղեկավարի կուսակցության արձանագրած բացարձակ արդյունքը:

Անմեղսունակություն է, երբ քո բացառիկ տգիտության պատճառով, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով միջազգային հարթակներում վարկաբեկում ես քո իսկ մասնակցությամբ ձևավորած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, այնուհետ, որպես ինքնաարդարացում, երեսպաշտորեն չքմեղանում, թե բա դա տասը, նույնիսկ հիսուներորդական հարց է:

 Արարողակարգային չտեսություն է, երբ ՌԴ նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում ես, որ ինքդ ու Վ.Պուտինը անձնական ջերմ ու ռազմավարական գործընկերներ եք, բայց Պուտինն իր աղմկոտ լռությամբ սաստում է քեզ` «тамбовский волк тебе товарищ»:

Հավկուրություն է, երբ չես ուզում տեսնել, թե վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչ արագությամբ են զարգանում` այս ընթացքում կնքելով 15 միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որոնք ընդգրկում են տվյալ պետությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները:

Եվ, որ ռազմավարական բացառիկ նշանակության կարևորագույն փաստաթուղթ է` Կասպից ծովի կարգավիճակի մասին վերջերս կնքված համաձայնագիրը, որին 25 տարի շարունակ ընդդիմանում էր ադրբեջանական կողմը, բայց… Հասկացել ե՞նք ադրբեջանական կողմից գնի ակնկալիքը…

Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե-ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուրքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը:

Գավառական երեսպաշտություն է, երբ իլուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է, և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին` միայն այն բանի համար, որ նրա խոսնակը հանդգնել է ո´չ ասել քո թիմի անդամի կողմից բարձրաձայնած հիմարությանը, թե` այս «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր էր մեր ազգի համար, քան արցախյան ազատամարտ: (Տե´ս ադրբեջանական ԶԼՄ-ների խրախճանքներն այս թեմաներով):

Կրկնակի հավկուրություն է, երբ ջայլամին բնորոշ դիրք ընդունելով, չես ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի` գործնականում բացահայտ մեկուսացումը, ինչին հասանք իշխանությունների արտաքին քաղաքականության հայեցակարգի իսպառ բացակայության և քո հերոստրատիության պատճառով:

Եվ, վերջապես, Նիկոլ, չես զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…»: