Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Կարգին Հայկոն հանձնարարել է վերանայել բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները:

Ի դեպ, քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:


Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն, մեկ այլ դպրոցի փոխտնօրենը նաև բանվոր և կաթսայատան պատասխանատու է ձևակերպված, եղել են դեպքեր, երբ գրանցված հաստիքներից զբաղեցված է եղել միայն կեսը, մնացած հաստիքների գումարը բաշխվել է մյուս աշխատակիցների միջև, սակայն սրանք այն խախտումները չեն, որոնց մասին ուզում է հասարակությունը լսել:

Զարմանալի է, որ զեկուցողները խախտումների քրոնիկոնը որոշել են դպրոցներից սկսել՝ շրջանցելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շատ ու շատ «չալաղաջ» ՓԲԸ–ներ և այլ կառույցներ:

Ենթադրաբար, հաջորդ՝ «երկնակամարը պայթեցնող» հայտնագործությունը քաղաքային պոլիկլինիկաների ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը կլինի: Խորհդակցությունների ժամանակ կամ այլ առիթներով խոսվում է այսուհետ շների հանդեպ մարդասիրական մոտեցում ցուցաբերելու մասին, սակայն չի բարձրաձայնվում, թե այս տարիների ընթացքում թափառող կենդանիների մասով քաղաքային բյուջեից տրամադրված գումարներն ինչպե՞ս են բաշխվել, որ մայրաքաղաքում անգամ շների թիվը չի պակասել:


Այս տարիների ընթացքում միլիոնավոր դրամներ շներին ստերջացնելու վրա ծախսելու պարագայում, պետք է որ այլևս շների թվի աճ չլիներ: Բայց պարզվում է, որ նրանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է: Այստեղ կարելի է վարկածներ մտածել, թե գուցե Երևանի ջերմությունից ազդվա՞ծ են ստերջացված շները հանկարծ սկսել բազմանալ և այդ պատճառով է, որ նրանց թիվը նվազելու փոխարեն աճել է:

Բայց, զարմանալի է, որ խոսվում է միայն շների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, ոչ թե քաղաքային իշխանությունների կողմից տարբեր ծրագրերով «ծախսված» գումարների մասին:

Ի դեպ, Երևանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ դրանք ոչ ճիշտ վայրերում տեղադրելու առնչությամբ, ինչը որոշ դեպքերում տնտեսվարողների պահանջով չեն տեղադրվում:

Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է բացառել նման դեպքերը, քանի որ քաղաքային իշխանությունները այս կամ այն տնտեսվարողի քմահաճույքը բավարարելու համար չեն պատրաստվում քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել:

Հետաքրքիր է, որ ճանապարհային նշանների մասին խոսելիս այդպես էլ չի խոսվել կանգառներում կայանող տաքսիների գոյության մասին, որոնք ամեն օր ու ժամ վթարային իրավիճակ են ստեղծում և քայքայում են թե՛ քաղաքային տրանսպորտի վարորդների և թե՛ ուղևորների նյարդերը:

Դրանք շատ դեպքերում նույնիսկ խցանումներ են առաջացնում, բայց այս մասին, զարմանալիորեն, քաղաքային իշխանություններից որևէ օղակ չի խոսում, էլ չենք ասում քայլեր ձեռնարկելու և կանգառները տաքսիներից բեռնաթափելու մասին: Այս ընթացքում լռություն է պահպանվում նաև Երևանի կենդանաբանական այգում նախատեսվող ուսումնասիրությունների մասին, առավել ևս, որ արդեն որերորդ դժբախտ դեպքն է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը, ապա, ինչպես ասում են, այստեղ ինչպես ձուկը ջրում՝ խախտումներ, ինչքան ուզեք, կարելի է գտնել: Բայց արի ու տես, որ հին աշխատակիցները այսպիսի հարցերի մասին էլ չեն զեկուցում քաղաքապետին: Էլ չենք ասում անշարժ գույքի կառավարման, առևտրի և սպասարկումների, բնապահպանության, գնումների վարչության, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումների, կոմունալ տնտեսության վարչությունների և մյուսների մասին, որոնք նույնպես «չալաղաջների» շարքում են, որտեղ աշխատելու համար մարդիկ տարիներով էին «հերթ» կանգնում:

Այս ֆոնին հարց է ծագում, թե Կամո Արեյանը, ով շարունակում է աշխատել քաղաքապետարանում և ստանձնել է քաղաքապետին խորհուրդներ տալու սուրբ գործը, ինչո՞ւ Հայկ Մարությանին չի հուշում, թե ծառ ու ծաղիկ աճեցնող ու քաղաքի վրա վաճառող ընկերությունն ո՞ւմ բիզնեսն է, տարեկան որքա՞ն գումար է ծախսվել մայրաքաղաքի կանաչապատման, խնամքի և այլ հարցերի վրա:

Այս ուղղություններով արդո՞ք հավելագրումներ, ուռճացված հաստիքացուցակներ, թոռոմելու պատճառով դուրս գրված ծաղիկների վրա ծախսված գումարներ և այլ խախտումներ չեն եղել:

Կարճ ասած՝ միամիտների աչքերին թոզ փչելու փոխարեն, լավ կլիներ, որ քաղաքապետարանը լուրջ բացահայտումներով զբաղվեր, իսկ քաղաքապետին ավելի մանրամասն զեկուցվեր իրական, այլ ոչ թե մանր–մունր խնդիրների մասին…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: