Երիտասարդին առեւանգել ու դաժանաբար ծեծել են, սպառնացել սպանել
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երեւանի 23-ամյա մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ին Ադոնցի 15 հասցեի մոտից, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ «Մերսեդես»-ով իրեն առեւանգել եւ տեղափոխել են Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող մի առանձնատուն։
Ոստիկանության փոխանցմամբ, մի քանի հոգի ձեռքերով ու ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոմն Գոռը՝ ատրճանակով, իսկ Կարեն՝ դանակով, սպանության սպառնալիքներ են հնչեցրել։ Կարենը կոտրել է նաեւ իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզույզները պարզել են, որ երիտասարդին առեւանգել են 39-ամյա Սարգիս Մ.-ն, 35-ամյա Գոռ Հ.-ն, 28-ամյա Արմեն Մ.-ն եւ 38-ամյա Կարեն Ջ.-ն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառմամբ, դեկտեմբերի 16-ին նրանք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելու հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սարգիս Մ.-ն, Գոռ Հ.-ն, Արմեն Մ.-ն, Կարեն Ջ.-ն ձերբակալվել են։
Կատարվում է քննություն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim