Վարդենիսի քաղաքապետի աթոռի վրա աչք ունեն երբեմնի ՕԵԿ-ականը, նախկին քաղաքապետն ու «գողական» «Չոշեի Մոսոն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, որն ընդամենը մեկ տարի կառավարեց, օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինքը՝ Հարությունյանը, իր հրաժարականը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով՝ նշելով, որ քաղաքական դրդապատճառ չկա։
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի աթոռի վրա աչք են դրել մի քանի հոգի, մասնավորապես՝ Հարությունյանից առաջ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանը, որի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Նրա մասին, սակայն, վարդենիսցիներն այդքան էլ լավ հիշողություններ չունեն։
Հաջորդ թեկնածուն վարդենիսցի Մովսես Հակոբյանն է, որը քաղաքում հայտնի է «Չոշեի Մոսո» մականունով, ըստ բնակիչների՝ նա քրեական տարրերի, թաղային հեղինակությունների հետ առնչություն ունի եւ նրան որպես «գողական» են ճանաչում։
Այս պահի դրությամբ քաղաքապետի վերջին թեկնածուն նախկին ՕԵԿ-ական Գարսիկ Սաղաթելյանն է, որը 7 ամիս առաջ անձնական խնդիրների պատճառով դուրս է եկել երբեմնի հարազատ կուսակցությունից եւ միայն վերջերս հիմնել է «Վարդենիս հայրենակցական միություն» հիմնադրամը։
«Հրապարակի» հետ զրույցում Գարսիկ Սաղաթելյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր ունեցած ինֆորմացիայով քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին։
Նա, անդրադառնալով քաղաքապետ դառնալու ցանկությանն, ասաց․ «Ուզում եմ մասնակցել ընտրությանը, որովհետեւ դեռեւս 17 տարեկանից Վարդենիսում աշխատել եմ, հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ եմ եղել, բավականին գիտեմ խնդիրները ոչ միայն Վարդենիսի, այլ նաեւ հարակից համայնքների։ Ուզում եմ օգտակար լինել եւ ծառայել իմ ժողովրդին՝ զուտ այդ նպատակով»։
Ի դեպ, նշենք, որ նախկին քաղաքապետի Վոլոդյա Խլոյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim