Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ցտեսություն, թախիծ ( մաս 8-րդ)

,,Լացը լաց է բերում, տխրությունը - տխրություն, ,,բայղուշությունը,, - աղետ և աղքատություն,, ( ժողովրդական):
Հիմա տեսնենք, թե որոնք են առօրյա, շատերի համար սովորույթ դարձած այն ուղիները, որոնցով մարդը փորձում է ազատվել կամ պաշտպանվել դեպրեսիայի հարվածներից: Իրականում դրանք ոչ թե թեթևացնում, այլ ավելի են ծանրացնում մարդու հոգեվիճակը - ի վերջո նրան դարձնելով դեպրեսիայի կալանավորը : Մենք խմբավորել ենք առնվազն 7 մոլորություն, որոնք խաբուսիկ գրավչությամբ մարդուն տանում են փակուղի:

Մոլորություն թիվ 1

Իմ կարծիքով գլխավոր մոլորությունը սկսվում է նրանից, երբ տխրադալուկ մարդը ,,դեպրեսիա,, բառից առաջ դնում է ,,ես,, դերանունը, ,,տեր կանգնելով,, կամ ,,պրիվատիզացնելով,, այն : Դարձնում է - ,,իմ դեպրեսիան,, , ,, իմ մելամաղձությունը,, , ,,իմ տխրությունը ,, և այլն : Անձն ինքն էլ չհասկանալով դա, շարունակ հոգեբանական ինքնավարակման է ենթարկում իրեն : Սա նուրբ, բայց ազդեցիկ հոգեբանական հանգամանք է: Երբ դու տեր էս կանգնում կամ քեզնով անձնավորում ես դեպրեսիան, դրանով ակամա խոչընդոտում ես հոգեկան այն առողջ, կենսունակ ուժերին (մեխանիզմներին), որոնք շարունակ ջանում են թախիծը դուրս մղել քո հոգեկան աշխարհից : Այս ձևով թախիծն ու տրտմությունը դառնում են կարծես մարդու անհատականության մի մասնիկը, երբեմն էլ անբաժանելի, նույնիսկ ,,նվիրական,, բաղադրիչը ( ,,Ինձ արցունք է տվել տերը ...,, և այլն ) : Ահա այս պահից է սկսվում կտրվել անձի կապը իրականության հետ :Շատերին թվում է, թե առանձնանալով, մեկուսի և ներամփոփ կյանք վարելով, կարելի է վերագտնել հոգեկան անդորրը : Չլսելով թոռների լացն ու աղմուկը , ազատվելով կնոջ բողոքներից և հանդիմանությունից կամ ամուսնու ,,նյարդեր սղոցող ,, ներկայությունից, պաշտպանվելով հարազատների ու հարևանների խուզարկու հայացքներից, բարեպաշտ խորհուրդ -խրատներից - թվում է, հնարավոր է ստեղծել իդեալական միջավայր - դու քեզնով և քեզ համար: Սակայն, կարճ ժամանակ անց մարդը կրկին դառնում է դյուրագրգիռ, տագնապալի, լալկան:

Մոլորություն թիվ 2:

Համոզմունք կա, թե իբր շարունակ արտասվելով, լաց լինելով կարելի է ,,դատարկվել,, , ,,հոգին մաքրել,, և թեթևություն զգալ : Այս խորհուրդը ճիշտ է միայն այն դեպքերում, երբ մարդը սուր վիշտ է ապրում, հոգեցունց շոկից սառել, քարացել է կամ ,,զգացմունքային կաթվածի ,, մեջ է, ինչը որ պատահում է աղետի, մտերիմի կորստյան, անսպասելի սննկացման և այլազան գործոնների ազդեցության տակ : Սակայն, տևական ընկճվածության կամ ձգձգվող դեպրեսիվ վիճակների դեպքում պատեհ-անպատեհ լաց լինելը ( կամ տխուր մարդուն լացացնելը ) ոչ միայն չի թեթևացնում, այլ ավելի է խորացնում վշտի զգացումը, ժամանակի հետ մարդուն դարձնելով ավելի դյուրաբեկ և թուլահոգի : Այս դեպքերում է, որ ինչպես ասում են, լացը լաց է բերում :

Մոլորություն թիվ 3

,, Գնամ հարևանուհուս մոտ- խոսեմ-կիսվեմ, նա էլ է ինձ պես սգավոր. ինձ կհասկանա,, , կամ ,,Դարդս խորն է , մենակ իմ դարդոտված ախպերները կհասկանան սրտիս մրմուռը,, ... Նման տեսակետներ հաճախ են հնչում տխուր մարդկանց կողմից : Ավելին, նույն մտայնությունը իշխում է նաև մեր բանահյուսության և առօրյա գիտակցության մեջ : Սակայն, իրականն այն է, որ շարունակ տխուր և վշտաբեկ մարդկանց հետ շփվելը անձին դարձնում է տխրամած, մելամաղձոտ, ստիպում, որ նա ընկերանա սեփական վշտի հետ : Առավոտից իրիկուն տխուր մարդկանց շրջանում գտնվելը ոչ թե ապաքինում , այլ ավելի է թուլացնում մարդու հոգին : Դեպրեսիվ մարդկանց հետ վիշտը կիսելու փորձերը ոչ միայն անօգուտ են, այլ հաճախ միայն կրակի վրա յուղ են լցնում : ՈՒրեմն, երբ ժողովուրդն ասում է - ,,վիշտը կիսելը կես վիշտ է ,, , պիտի հասկանալ, որ ուրախ, կենսախինդ մարդկանց շրջանում պիտի ,,վիշտդ կիսես,, , ոչ թե մշտաթախիծ անձանց ( առավել ևս - հոգեկան վամպիրների ) հետ :

Մոլորություն թիվ 4


Դեպրեսիա ունեցող մարդիկ սիրում են տրվել փիլիսոփայական մտորումների: Ընդհանրապես, տխրությունը անձին մղում է դեպի դատողությունների և վերլուծությունների աշխարհը: Իհարկե, փիլիսոփայելն ինքնին վատ բան չէ, նույնիսկ շատ կարևոր և օգտակար զբաղմունք է : Սակայն, տխուր մարդու արած փիլիսոփայական վերլուծությունները , որպես կանոն, ավարտվում են սեփական անձի պարտությամբ - դատապարտվածության, կյանքի ,,անբարեհաճության,, , ինքնամեղադրման ցավագին զգացումներով: Փիլիսոփայական զրույցները ( սոկրատեսյան դիալոգները ) օգտակար է վարել հոգեթերապևտի հետ :

Մոլորություն թիվ 5

Ընկճված և տխրամած մարդիկ գույների մեջ ընտրում են այն մեկը , որը պարտադրում է դեպրեսիան : Սև, գորշ, մռայլ զգեստները չեն փոխում ամիսներ, անգամ տարիներ շարունակ և զարմանում, որ չեն ազատվում դեպրեսիայից: Սևը ( որքան էլ զգեստին գունավոր տարր կամ թեթև աքսեսուար ավելացնեն ) , եղել և մնում է տխրության ,,յունիֆորմի ( ,,համազգեստի,, ) գույնը : Ինչպես որ կալանավորն է պարտադրված լինում շերտավոր համազգեստ կրել, այնպես էլ սևազգեստ մարդն է շարունակ գտնվում դեպրեսիայի գերության մեջ : Այստեղ ևս - մի բան է սևով ճաշակ և կոմֆորտ ստեղծելու դիզայներ-զգեստանկարչի փորձը, բոլորովին այլ բան, որ սևը աղքատացնում է տխուր մարդու զգացմունքային աշխարհը, թուլացնում հոգին : Գեղարվեստը և իրականությունը տարբեր երևույթներ են:

Շարունակելի

Վարդգես Դավթյան