Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

European Policy Centre․ Փաշինյանի համար ժամանակն է կյանքի կոչել «նոր Հայաստանի» տեսլականը

«Նոր Հայաստանի» տեսլականը կյանքի կոչելը Նիկոլ Փաշինյանի համար բարդ խնդիր կդառնա։ Այս մասին ասվում է Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) վերլուծաբաններ Ամանդա Փոլի եւ Դենիս Սամուտի հոդվածում։

Վերլուծաբանները նշել են, որ ընտրություններով ավարտվել է հեղափոխության հետեւանքով քաղաքական անցման փուլը, սակայն հավելել են, որ ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ հայերի շրջանում հիասթափությունը բավական մեծ է։

Նրանց կարծիքով՝ ստանալով խորհրդարանական ուժեղ մեծամասնություն, Փաշինյանը պետք է հաջողի երեք հիմնական ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն եւ Լեռնային Ղարաբաղ։

«Հայ հասարակությունը ուզում է իրական փոփոխություններ տեսնել՝ հաշվի առնելով այն, որ ինքը երկար տարիներ օլիգարխների եւ կոռումպացված պաշտոնյաների պատանդն է եղել»,- գրում են վերլուծաբանները՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարման առաջին օրերը նշանավորվել են նախկին պաշտոնյաների ձերբակալություններով։ Նրանց կարծիքով՝ առաջվա պես կա հակակոռուպցիոն ռազմավարության իրական անհրաժեշտություն, ինչը կլրացներ տնտեսության խթանման, աղքատության չափերի կրճատման եւ կյանքի որակի բարձրացման ջանքերը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, վերլուծաբանները կարծում են, որ Փաշինյանի կողմից միամտություն էր կարծելը, թե ինքը ձեռք կբերի Պուտինի վստահությունը, քանի որ Կրեմլը տագնապահար է թավշյա հեղափոփությունից, որը հետխորհրդային տարածաշրջանում ավտորիտար կառավարությունները փոխելու հեռանկարներ է ծնել, թեեւ պնդում է, որ այդպես չէ։ Նաեւ մտավախություն կա, որ ՀԱՊԿ դաշնակիցներըլավագույն հարաբերությունների մեջ են Հայաստանի թշնամու՝ Ադրբեջանի հետ։

Իսկ Արեւմուտքում փորձում են հասկանալ՝ որտեղից եկավ Փաշինյանը եւ ուր է նա գնում։ Վերլուծաբանները նշում են, որ Բրյուսելում շատերին են ցնցել ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության մասին Փաշինյանի խոսքերը։ «ԵՄ-ում եւ արեւմտյան շրջանակներում համակրանք կա հայ վարչապետի հանդեպ, սակայն նա դեռեւս պետք է այն շոշափելի աջակցության վերածելու միջոց գտնի։ Մտավախություններ կան, որ նրա համբերությունը չի բավարարի շարունակելու եւ ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններ ձեւավորելու համար»,- գրում են նրանք՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրը կդառնա Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների հավասարակշռումը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, հեղինակները նշում են, որ այդ հարցը այս քարոզարշավի ընթացքում ավելի շատ է արծարծվել, քան նախորդի։ Նրանք ընդգծում են, որ Դուշանբեում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ պայմանավորվածությունները հանգեցրել են կրակի դադարեցման դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ կապի խողովակ է հաստատվել պաշտպանության նախարարությունների միջեւ։ «Այս ամենը ապագայում լավ հեռանկարներ է նախանշում եւ 2019թ․ Ալիեւի ու Փաշինյանի ակնկալվող հանդիպման հիմք ստեղծում»,- գրում են հեղինակները։

«Թեեւ ընտրություններում համոզիչ հաղթանակը ոգեւորել է Փաշինյանին, նրա հակառակորդները դեռեւս պահպանում են իրենց ազդեցությունը պետական որոշ կառույցներում, եւ առաջին հերթին հենց Ղարաբաղում։ Նրանք Ղարաբաղի մեջ տեսնում են Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը։ Կթեսթավորվի թափանցիկության, ներառականության եւ պրագմատիզմի վրա հիմնված նրա ռազմավարությունը։ Քարոզարշավի ընթացքում խոշորածավալ պատերազմի վտանգի մասին ՀՀԿ-ի չարագույժ խոսակցությունները չեն կարող անտեսվել։ Տասը տարի լինելով Ադրբեջանի հետ բանակցություններում կողմերից մեկը՝ ՀՀԿ-ն հասկանում է վտանգը, եթե Ալիեւ-Փաշինյանի մեղրամիսը չհանգեցնի բանակցություններում շոշափելի առաջընթացի։ Հիասթափված Ադրբեջանը կորոշի փնտրել այլ տարբերակներ»,- նշվում է հոդվածում։