Հայաստանի ֆինանսական համակարգը սկսել է կայունանալ 2012-ից. ԱՄՀ զեկույց
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները գնահատել է բավարար, իսկ ֆինանսական համակարգը` կայուն։ Այս մասին ասված է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից հրապարակված զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգը 2014թ.-ի տնտեսական անկմանը դիմակայել է բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության և կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։
Խորհուրդն անդրադարձել է ֆինանսական համակարգում վերջին տարիներին նկատված փոփոխություններին։ Հայաստանը փոքր, բաց, դոլարայնացման բարձր մակարդակ ունեցող տնտեսություն է և այս ամենը տնտեսությանը զգայուն է դարձնում արտաքին շոկերի նկատմամբ։ ՀՀ ֆինանսական համակարգը խորը չէ և այդ ոլորում գերիշխող դիրք ունեն բանկերը։ Բանկային համակարգի ակտիվները հավասար են ՀՆԱ-ի 78 տոկոսին, իսկ օտարերկրյա բանկերի դուստր ընկերությունների մասնաբաժինը բանակային ակտիվների մեջ էական է։ Կապիտալի շուկան փոքր է և երկարաժամկետ ժամանակահատվածի համար արտաքին ֆինանսավորումը կարևոր է՝ հաշվի առնելով ներքին ներդրումների հնարավորությունների փոքրությունը։
Ըստ «Սթրես թեստեր»-ի՝ ՀՀ տնտեսության համար դոլարայնացման բարձր մակարդակը պարունակում է նշանակալի ռիսկեր պարունակել՝ ընդգրկելով արտաքին շոկերի դեպքում առաջացող վարկային և արժույթային ռիսկերը։ 2012թ.-ից սկսած ֆինանսական համակարգի կայունացել է, ինչին նպաստել են ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումները։
Մասնավորապես՝ ԿԲ-ն դոլարայնացման մակարդակով պայմանավորված ռիսկերի նվազեցման առումով սահմանել է արտարժույթով ակտիվների գծով պարտադիր պահուստավորման նորմի բարձր տոկոսադրույք, սկսել է կիրառել իրացվելիության նորմատիվներ և ուժեղացրել է ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողությունը։
ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական միտումներ։ Բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին։ Բանկային եկամտաբերությունը վերականգնվում է, սակայն դեռևս չի հասել նախաճգնաժամային ցուցանիշին, իսկ չաշխատող վարկերը նվազել են, սակայն որոշ բանկերում դրանց մակարդակը դեռ բարձր է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ