Գեղարքունիքի մարզում միսկրծոցի է
«Հրապարակը» գրում է. Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլի» ու ՀՀԿ-ի միջեւ, այլեւ «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի եւ մարզպետ Կարեն Սարուխանյանի միջեւ: Գեղարքունիքի մարզում եւս միսկրծոցի է։ Պայքարը գլխավորում է նախկինում առաքիչ, բնապահպանության նախկին փոխնախարար, այժմ մարզպետ Գնել Սանոսյանը, որն անում է ամեն ինչ՝ մարզպետի պաշտոնը պահելու համար, սակայն առաջադրված նրա 2 տեղակալները, որոնցից մեկը եղել է Սեւանի «Բոհեմ» ռեստորանում մատուցող, նույնպես լուրջ ակնկալիքներ ունեն։ Նրանցից մեկն Արարատ Միրզոյանի մարդն է եւ պայքարի մեջ է մտել ապագայում մարզպետ դառնալու «տեսլականով»։
Ի դեպ, Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը եւս այս տարածքում է առաջադրված։ «Միրզոյանը թիմ է ձեւավորում՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում մարդիկ ունի»,- ասաց մեր աղբյուրը։ Լուրջ պայքար է ծավալել նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը, որը փոքր եւ միջին բիզնեսին վարկ տվողներից է, եւ, իհարկե՝ Թագուհի Թովմասյանը, որին աջակցում է իր խմբագրած թերթը՝ «Ժողովուրդը»։ Սակայն «ամենահետաքրքիր» ռեյտինգայինը Գեղարքունիքում Դավիթ Սանասարյանի տեղակալ, Փաշինյանի խորհրդականի երկվորյակ եղբայր Հայկ Սարգսյանն է․ «Նա կտանի մարզի ձայների առյուծի բաժինը՝ լիարժեքորեն օգտագործում է վարչական լծակները, համայնքապետերն էլ հիմնականում իր օգտին են աշխատում»։ Իսկ ի՞նչ վիճակում է ՀՀԿ-ն մարզում։ «Շատ թույլ, ուժեղ են «Սասնա ծռերը», եւ ըստ ամենայնի՝ իշխանությունները նրանցից են ուզում «մաքրել» Գեղարքունիքը՝ մասնակիցների նման բատալիոն նետելով մարզ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ