Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Համալիրի տնօրենը նեղացած է իշխանություններից եվ ստիպված է արտագաղթել. Արարատ Միրզոյանն իր ընկերոջ համար տեղ է ազատում

Մարզահամերգային համալրի տնօրեն, հայտնի երաժիշտ, ջազմեն Վազգեն Ասատրյանը շաբաթ օրն իրերն էր հավաքում, որ հրաժեշտ տա համալիրին։ Նրա պայմանագիրը լրացել է, եւ Պետգույքի կառավարման վարչությունը` ի դեմս պետ Նարեկ Բաբայանի, չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը։ Ըստ hraparak.am-ի՝ տեղ են ազատում Արարատ Միրզոյանի ընկերոջ համար, որ նա նշանակվի տնօրեն։ Ասատրյանը շատ նեղսրտած է այս վերաբերմունքից, քանի որ կարծում է՝ իր օրոք համալիրը վերակենդանացավ, նոր շունչ ստացավ, ինքն այնտեղ սիրտ ու հոգի է դրել, որ այն «կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» նման չքանդվի կամ առեւտրային տարածք չդառնա, ու հիմա ստիպված է հեռանալ։ Եվ կհեռանա ոչ միայն համալիրից, այլեւ Հայաստանից․ պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։

«Իմ պայմանագիրը վերջացել էր հուլիսի 1-ին, երեք տարին լրացել էր, եւ ինձ ասացին ազատել։ Ես կամաց-կամաց սկսեցի պատրաստվել դուրս գալուն։ Բայց քանի որ Ֆրանկոֆոնիան էր, զանգեցին, հետ կանչեցին եւ հինգ ամսով երկարացրին, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցներ Ֆրանկոֆոնիան։ Եվ հիմա ասում են, որ էլ չեն ուզում։ Ես ինտերնետում տեսա, որ համալիրի ամբողջ կոլեկտիվը ստորագրահավաք է անցկացրել, ժողովրդական արտիստները, պատվավոր քաղաքացիները, շենքի ճարտարապետները, Երեւան քաղաք ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որ ես մնամ, որովհետեւ սա մանկապարտեզի շենք չէ, շատ բարդ կառույց է, ամեն մեկը չի ճանաչում այս կառույցը, եւ սա շատ լուրջ պահպանման կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ասատրյանը։ Նա թվարկեց, թե այս երեք տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել շենքում՝ շրջադարձային տրիբունաները վերանորոգել են, շարժասանդուղքներն աշխատում են, նոր լույսեր են տեղադրել, նոր, թանկարժեք երաժշտական վահանակ են ձեռք բերել եւ այլն։

- Իսկ ո՞վ է նշանակվելու Ձեր փոխարեն, տեղյա՞կ եք։

- Մոտ երկու ամիս առաջ նոր փոխտնօրեն նշանակեցին, սեպտեմբերի կեսերն էր, նա պետք է մնա հիմա ժամանակավոր պաշտոնակատար, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ։

- Ո՞վ է նա, անունն ի՞նչ է, քանզի ասում են՝ Արարատ Միրզոյանի մտերիմներից է, եւ ուզում են իրեն նշանակել տնօրեն։

- Սամվել է անունը, ազգանունը հիմա չեմ հիշում, բայց ես չեմ կարող դա պնդել, կարող է դա լինել, ամեն ինչ հնարավոր է։

- Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այստեղ։

- Գիտե՞ք ինչ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ էլ զբաղվելու, ես մշակույթի մարդ եմ, մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ…

- Այսինքն՝ դժգո՞հ էին Ձեր աշխատանքից, որ չցանկացան երկարացնել պայմանագիրը, թե՞ այլ պատճառ կար։ Ասե՞լ են Ձեզ պատճառը։

- Չէ, գիտե՞ք ինչ, օրինակներ կան, ասենք՝ թատրոնում բողոքներ կան Վիգեն Չալդրանյանի հետ կապված, չէ՞, կոլեկտիվի մեծ մասը դեմ է, դե հիմա թող գան, Մարզահամերգային համալիրի ամբողջ կոլեկտիվին, երաժիշտներին, արվեստագետներին, երգիչներին, պրոդյուսերներին հարցնեն, մի հատ բողոք չկա, ընդհակառակը, բոլորը զարմացած են եւ վրդովված են։

- Նարեկ Բաբայանի հետ հանդիպե՞լ եք, ինքն ասե՞լ է, թե ինչու չի ուզում երկարացնել պայմանագիրը։

- Պրծել ա, չենք անում ու վերջ։ Ես շատ վրդովված եմ եւ նեղացած եմ, չէի ուզում դա անել, որովհետեւ շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ երկիրը, շատ-շատ եմ սիրում, բայց ստիպված եմ լքել եւ գնալ Միացյալ Նահանգներ։ Եղբայրս այնտեղ է, ընկերներս այնտեղ են, արդեն ութ տարի է, որ ասում են՝ արի, արի, հա պիտի գնայի, չէի գնում, վերջը եղավ այն աշխատանքը, որն իմ սրտին հարազատ էր, եւ ես նվիրված էի էս շենքին։ Շատ եմ սիրում, քանի որ 35 տարի առաջ էլ եմ աշխատել այստեղ, այս պատերի մեջ իմ քրտինքն ու արյունն էլ կա, ճարտարապետները շատ էին ուրախացել, որ ես եմ էստեղ, հին կոլեկտիվի աշխատողներ կային, որոնց հետ 35 տարի աշխատել ենք, եւ, փաստորեն, հիմա գլուխ գովել չլինի, բայց բոլորի ասածն եմ ուզում կրկնել՝ վերակենդանացրի այս շինությունը։ Ռեանիմացիա եղավ, նոր վերածնունդ ապրեց էս շենքը։ Շատ ուրախ եմ, որ սա վերադարձավ վերջապես ժողովրդին, չվաճառեցին, մնաց պետությանը։ Դա ամենակարեւորն էր։ «Կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» ճակատագրին չարժանացավ, էլի, մնաց մարզահամերգային համալիր։ Շատ ուրախ եմ, որ կարողացա այդքանը գոնե իմ աշխատանքով ապացուցել, որ դա հնարավոր է։

- Ինչո՞վ եք զբաղվելու ԱՄՆ-ում։

- Արվեստի, մշակույթի գործով, իմ աշխատանքով։ Ես մշակույթի մարդ եմ։