ԼԳԲՏ ֆորումն այնուամենայնիվ կկայանա
Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվում էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի թեման, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Այնքան, որ իշխանության տարբեր օղակներից ստիպված եղան հայտարարել, որ նոյեմբերի 15-ից 18-ը նախատեսված ֆորումը չի կայանալու։ Մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»: Նախընտրական փուլում ֆորումը չեղարկելու որոշումը խելամիտ քայլ համարվեց իշխանությունների կողմից եւ միասեռականների դեմ պայքարողներին հանդարտեցրեց, գրում է hraparak.am-ը։ Սակայն մենք տեղեկացանք, որ ֆորումը ոչ թե չեղարկվել է, այլ իրականում հետաձգվել՝ ընտրություններից հետո անցկացնելու մտադրությամբ։ Եւ փոխել են ֆորումի անվանումը։
Դեկտեմբերի 13-ից 15-ը Գյումրի քաղաքում «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաև զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստվում է սեմինար անցկացնել, որին հրավիրված են նաև պետական կառույցների՝ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Օրերս մարզպետարանները գրություններ են ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղ առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի՝ սեմինարի, որի անվանումից հասկացվել է, որ խոսքը միասեռականությանը վերաբերող ինչ որ միջոցառման մասին է։
Մենք կապվեցինք «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ եւ տեղեկացանք, որ սեմինարի օրակարգում 4 հարց կա՝ «Մարդու իրավունքներ», « Խոսքի ազատություն», «Ատելության խոսք» և «Խտրականության արգելք»։ Այս մասին ասաց ՀԿ ղեկավար կազմի աշխատակից Ալինա Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մարզպետրանից հրավիրված է 1 անձ, սակայն տեղեր ունեն և կարող են անգամ 2-ական հոգի ընդունել։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նույնպես հաստատեցին, որ նման գրություն է ուղարկվել մարզպետարաններին։
Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ն էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի նախաձեռնողն ու կազմակերպիչը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ