Դաժան սպանություն Գյումրիում․ ծեծելով մահվան են հասցրել փողոցը մաքրող հավաքարարին
Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ առավոտյան Գյումրի բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով կին է տեղափոխվել, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դատախազը հաստատեց նաեւ տեղեկությունները, որ դեպքը կատարվել է հավաքարարի՝ աշխատանքի գնալու ճանապարհին։
Դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Այս պահին, Կարեն Գաբիրելյանի տեղեկացմամբ, որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա, սակայն կան վարկածներ, որոնք առաջ են քաշվել հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից, ու դրանք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ։
Ի դեպ, մեզ Սլաբոդկա թաղամասի բնակիչներից հաջողվեց ճշտել, որ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը մի երիտասարդ է, տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկակոխ գնացել է կնոջ հետեւից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել՝ անճանաչելիորեն այլանդակելով նաեւ նրա դեմքը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim