Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան եւ հողամաս:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ Ա. Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 20000 ԱՄՆ դոլար, 200 եվրո եւ 60000 ՀՀ դրամ:
Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 000 ՀՀ դրամ, 30 000 ԱՄՆ դոլար, 20 000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 436 000 ՀՀ դրամ: 996 000 ՀՀ դրամը եւ 390 000 ՀՀ դրամ եկամուտները նա ստացել է աշխատավարձերից: Այլ եկամուտներ բաժնում էլ նշված է 50 000 ՀՀ դրամի մասին:
Նշենք, որ Ա. Աբրահամյանը 1997– 2008 թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2008 –2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018 թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ արդեն հոկտեմբերի 22–ին նշանակվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim