Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար հստակ ծրագիր է պետք, որն առ այսօր որևէ մեկը չի ներկայացրել. Վահագն Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:


-Պարոն Խաչատրյան, արտահերթ ընտրություններին մասնակից գրեթե բոլոր ուժերն այս օրերին հայտարարում են, որ գնում են Ազգային ժողով տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ հեղափոխությունը, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ մեթոդներով:

-Ասեմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու բացասական կողմերից է: Միշտ էլ հայաստանյան իրականության մեջ նախընտրական շրջանում տնտեսական կյանքի վերաբերյալ տարբեր տեսակի լուծումներ են առաջարկվում, մեթոդներ, թվեր են հնչեցվում, հայտարարություններ են արվում, որոնք, ցավոք, հետո իրականություն չեն դառնում: Բայց հույս ունենանք, որ գոնե այս դեպքում այդ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ: Պոտենցիալ այդպիսի հնարավորություն կա, քանի որ նախկինում, տարիներ շարունակ տնտեսական ոլորտի հիմնական խնդիրը քաղաքական ենթատեքստ ուներ: Հիմա այդ քաղաքական խնդիրը լուծվել է: Ես նկատի ունեմ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ տարված ու տարվող պայքարը, տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելը: Դա արվել է, բայց հիմա ամենակարևորը մեխանիզմների մասն է, սակայն ես առ այսօր որևէ մեկից, որևէ ուժից չեմ լսել այդ մեխանիզմների մասին կոնկրետ ձևակերպումներ: Հնչում են ընդհանուր ձևակերպումներ:

-Այսինքն` չե՞ն մատնանշում, թե ինչպես, ինչ մեխանիզմներով է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը:

-Այո: Չի ասվում, թե դրան ինչպես պետք է հասնել, ինչ ճանապարհներով: Նույնիսկ եթե մենք հիմա խոսում ենք ներդրումների ներգրավման մասին, չենք ասում, թե այդ խնդիրը ոնց ենք լուծելու, ինչից են կախված խնդիրները՝ այսօրվա քաղաքակա՞ն իրավիճակից, թե՞ առհասարակ տարածաշրջանային իրավիճակից, թե, ասենք, Հայաստանում գործող տնտեսական կյանքի վերաբերող օրենսդրությունից: Փաստը մնում է փաստ, որ մենք հստակ չենք ձևակերպվում խնդիրը ու վստահություն չկա, որ առաջիկայում կլուծվի: Իմ նշած հարցերի պատասխանները չկան: Իսկ ավելի մասնագիտական լեզվով ասած՝ սեղանին չկա փաստաթուղթ, որը մասնագիտական շրջանի քննարկումներում կարելի է քննարկել: Ցավում եմ, բայց չկա նման փաստաթուղթ, որտեղ նշված կլինի կարճաժամկետ կտրվածքում՝ 5 տարվա համար ծրագիր և ավելի երկարաժամկետ: 2017 թվականի ընտրություններում ակնհայտ էր, որ քաղաքական պայքար էր գնում, իսկ հիմա վերջապես անհրաժեշտություն կա տնտեսական ոլորտի առողջացման վերաբերյալ խնդրի ձևակերպում և այդ խնդրի լուծման ճանապարհները:

–Պարոն Խաչատրյան, դուք տնտեսական հեղափոխության այդ տեսլականը չեք տեսնում նաև իշխող ուժի՞ ծրագրում:

-Այո, այսօրվա ծրագրում էլ խնդիրն ամբողջական ձևակերպված չէ: Գուցե խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կառավարությունը ծրագիր ներկայացնի և հնարավոր կլինի այդ ծրագրում տեսնել այդ տեսլականը, բայց այսօր չկա այդ տեսլականը, որը, սակայն, ինձ համար հասկանալի է, քանի որ այս անցումային շրջանում չէր կարելի շատ բան ակնկալել: Բայց մոտենում է ժամանակը, որ պետք է արդեն, ըստ էության, խոսել: Եթե ներդրումների մասին ենք խոսում, տնտեսության զարգացման մասին ենք խոսում, ապա բոլորն էլ՝ և՛ գործարարները, և՛ քաղաքացիները ուզում են հասկանալ, թե նոր խաղի կանոնների դեպքում ինչ սպասումներ կան: Միայն այն չէ, որ պետք է ասենք, գիտակցենք՝ տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ ու սահմանափակվենք դրանով: Հնարավոր է՝ մեզ բոլորովին այլ բան է պետք:

-Պարոն Խաչատրյան, մասնագիտական, պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում ի՞նչ արդյունավետ քայլեր պետք ձեռնարկել, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ տնտեսության առողջացման համար:

-Առաջին հերթին պետք է հասկանալ ձևակերպումը, թե կառավարությունը, իշխանությունը ինչպես է պատկերացնում պետության անելիքները այս հարցում: Երկրորդ խնդիրը նոր աշխատատեղեր հիմնելու հետ է կապված: Կրկին պետք է կառավարությունը ձևակերպի, թե ինչպես է պատրաստվում նոր աշխատատեղեր հիմնել, իր համար առաջնահերթությունները որոնք են նոր տեխնոլոգիաների հետ կապված: Պետք է ասի, թե ոնց է տեսնում կենտրոնական բանկի գործունեության հետ կապված խնդիրները, քանի որ այս մասով մենք անընդհատ տեղում դոփում ենք և արձանագրում, որ Հայաստանում ֆինանսական միջոցների անհասանելիության խնդիր կա, ու մենք տարիներ շարունակ չենք կարողանում այդ խնդիրը լուծել: Պետք է հստակ չձևակերպվի, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում մենաշնորհային տնտեսությունից դեպի ոչ մենաշնորհային տնտեսություն անցումը, ինչ մեխանիզմներ ենք օգտագործում: Հարկային քաղաքականությունը, որի մասին շատ է խոսվում, պետք է ամբողջական պատկեր տալ, քանի որ առանձին լուծումները ամբողջական պատկեր չեն տալիս:

–Իսկ ձեր մատնանշած քայլերի ուղղությամբ լուծումները պետք է հեղափոխակա՞ն լինեն, կտրո՞ւկ, թե՞ ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի:

-Այստեղ կտրուկի կամ ոչ կտրուկի հարց չի: Հարցն այն է, որ պետք է խնդիրը հստակ ձևակերպվի: Պետք է հստակ ձևակերպվի, թե երկրի զարգացումն ինչ ձևով է տեղի ունենալու: Գուցե այդ ճանապարհին անցումը մի քիչ կտրուկ լինի, ինչ-որ տեղ մի քիչ մեղմ:

-Իսկ ակնկալո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ քաղաքական դաշտում վիճակը կկայունանա, իշխանության, կառավարության կողմից կձևավորվեն նաև այս խնդիրները, տեսլականը:

-Կառավարությունը ստիպված կլինի արդեն այդ ժամանակ ձևակերպել խնդիրը: Այլ տարբերակ չկա, ու ընտրություններից հետո խոչընդոտող հանգամանք չկա: Այո, ընտրություններից հետո քաղաքական այս վայրիվերումների վերջը կդրվի, խաղի կանոնները կհստակեցվեն: ԱԺ-ն իր պարտականությունները կիրականացնի, իսկ կառավարությունը՝ իր, և այլևս խոչընդոտներ, որոնք նախկինում կային, չեն լինի: Խաղն ավելի կպարզեցվի ու հասկանալի կդառնա, թե կառավարությունը ինչ է պատրաստվում անել ու ինչ ժամկետներում: Նորմալ ժողովրդավարական երկրներին բնորոշ խաղի կանոնների մեջ կմտնենք:

-Իսկ այդ ճանապարհին կարևորո՞ւմ եք կադրերի հարցը: Ակնկալո՞ւ եք կադրային փոփոխություններ նոր կառավարությունում:

-Ինձ համար այս պահին կադրային քաղաքականությունն առաջնային չէ: Առաջնայինը ծրագրայինն է ինձ համար, որը դեռևս չեմ տեսել: Բայց պարզ է, որ այդ ծրագրերի հստակ ձևակերպման դեպքում ծրագրերը իրականացնող համապատասխան կադրեր պետք է լինեն: Բայց սա արդեն այլ հարց է: