Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ցտեսություն, թախիծ ! ( մաս 3-րդ )

Հոգեկան ընկճվածությամբ արտահայտվող ամենատարածված հիվանդությունը դեպրեսիվ նևրոզն է ( անվանում են նաև - նևրոտիկ դեպրեսիա ) : Դրա դրսևորման համար պարտադիր չէ, որ անձն ունենա բնավորության անհամաչափություն, ժառանգական նախատրամադրվածություն, զգացմունքային աշխարհի ինչ-որ անոմալիաներ կամ կենսագրության մեջ ,,սև խոռոչներ,, : Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ յուրաքանչյուր 4-րդ կինը և յուրաքանչյուր 7-րդ տղամարդը կյանքում գոնե մեկ անգամ ունենում են նևրոտիկ դեպրեսիա : Իսկ սա բավականին բարձր ցուցանիշ է : Անցյալ դարում մի շատ համակրելի լեհ հոգեբույժ, Անտոնիո Կեմպինսկի անունով, գրել էր, որ ամեն դարաշրջան ունի իրեն հատուկ հիվանդությունը. միջնադարում - ժանտախտն էր ու բորը, ռոմանտիզմի շրջանում - տուբերկուլյոզը, 20-րդ հարյուրամյակը ծնեց նևրոզներ: Այժմ կարող ենք հաստատապես պնդել, որ 21-րդ դարի հիվանդությունը դեպրեսիան է, ավելի ստույգ - դեպրեսիվ նևրոզը : Հանրային գիտակցության մեջ, ընդհանրապես, նևրոզների խնդրին վերաբերվում են մի քիչ քամահրանքով, մի քիչ էլ - հումորով: Օրինակ, տատս ասում էր.,, Առաջ ասում էին - ,,անզգամ ա,, , հիմա ասում են - ,,ներվային ա,, :) : Մինչդեռ ձգձգվող նևրոտիկ վիճակները ( և հատկապես նևրոտիկ դեպրեսիան ) մեծ անհարմարություններ են ստեղծում անձի և նրա մտերիմ շրջապատի համար : Նախքան դեպրեսիվ նևրոզին անցնելը, անհրաժեշտ եմ համարում շատ կարճառոտ ներկայացնել նևրոզի մի ավելի պարզ տեսակը - Նևրասթենիան, առանց որի դժվար է պատկերացնել դեպրեսիայի էությունը և կառուցվածքը : Մինչև ատոմային ռեակտորը չիմանանք - ջրածնային ռեակտորը չենք պատկերացնի, ճիշտ է :) : Նևրասթենիան անվանում են նաև հոգնածության նևրոզ ( էլի հանրային թյուրըբռնումներից է ) : Իբրև - շատ աշխատելուց, շատ պարապելուց մարդը գերհոգնում է և ,,նյարդերը տեղի են տալիս,, : Իրականում, նևրասթենիան հոգնածության հանգամանքի հետ ուղղակիորեն կապ չունի :Երբ հոգնատանջ պարապմունքից և անքուն գիշերներից հետո դիմորդը բուհ է ընդունվում, ապա որպես կանոն, նևրոզ չի առաջանում, բայց եթե մեկ ուրիշը չի ընդունվում, ապա սրա մոտ հաճախ ի հայտ է գալիս ,,հոգնածության նևրոզ,, , թեև հնարավոր է, որ նա տարվա ընթացքում ավելի քիչ է հոգնել, քան ընկերը : Բա ինչի հետ կապ ունի : Ներքին հոգեբանական կոնֆլիկտի հետ. ցանկությունների և ներքին կարողությունների միջև կոնֆլիկտի : Նևրասթենիան առաջանում է այն բանի հետևանքով, երբ անձը գերագնահատելով իր ներքին հնարավորությունները ( մտավոր ունակությունները, ֆիզիկական կարողությունները, անձն ամբողջությամբ) , ինչպես նաև ունեցած հանրային կապերը, իր առջև դնում է այնպիսի բարդ ու բազմազան խնդիրներ, որոնց լուծումը գոնե այդ շրջանում վեր է իր ուժերից : Այսինքն, կուրորեն հետևում է զուտ ցանկությունների սլացքին, փաստորեն մրցավազքի ելնելով ինքն իր հետ : Այս հոգեվիճակը հրաշալի է ներկայացրել մեր մեծ բանաստեղծը, գրելով.
Ինչ ես թռչում խև-դև սիրտ,
Հազար բանի ետև սիրտ,
Ես ոնց հասնեմ հազար տեղ,
Քեզ պես թափով թեթև սիրտ ...
Հոգեբանական այս կոնֆլիկտի ձգձգվելու և չլուծվելու դեպքում, այն փոխակերպվում է մեկ այլ- ավելի խորն ու անձնավորված կոնֆլիկտի. այս անգամ ցանկությունները բախվում են հասարակական կարծիքի և անլիարժեքության ներքին համոզմունքի պատին : ,,Ներքին հոգեկան պատերազմի ,, մեջ են ներքաշվում մարդու ինքնագնահատականը, իր անձի կարևորության զգացումը, ինքնահարգանքը . և ամենը մռայլ, անհուսալի երանգներով : ,, Ես անկարողի մեկն եմ,, , ,, ես անարժան եմ,, , ,,ես հմայիչ չեմ,, , ,, ես անբախտ եմ,, - ահա զգացմունքային պատկերացումների համառոտ ռեպերտուարը նևրոտիկ դեպրեսիայի ժամանակ : Օրինակ, անհատն իրեն համարում է նվիրված կին և հոգատար մայր, բայց իր մասին ասում են, թե անտարբեր սառը կին է և անփույթ ծնող, մի տղամարդ քրտնաջան աշխատում է օրնիբուն, ընտանիքը պահում, ավաղ, կնոջ կարծիքով - ,, գործընկերն ավելի ձեռներեց է, տուն բերող,, : Կրթված անհատը, որը միշտ հպարտ էր իր իմացական և բարոյական որակներով, ամեն քայլափոխի տեսնում է, որ առավելությունը վերապահվում է միջակություններին և զորբաներին ... Ահա, այսպես է ձևավորվում դեպրեսիվ նևրոզը : Մարդուն նվաստացնող, նրա կերպարը արհեստականորեն սեղմող, ճմրթող, նրա երազները ավերող հանրությունն է պարարտ միջավայր ստեղծում նևրոտիկ դեպրեսիայի համաճարակի համար : Աշխարհը փոխվում է խելահեղ արագությամբ, մարդը չի ցանկանում հրաժարվել իր պատկերացումներից, իր գոյության փիլիսոփայությունից, և դեպրեսիվ ախտանիշները մի տեսակ ապաստարան են դառնում իր ես-ի ապահովության համար : Տեղի է ունենում ,,փախուստ դեպի հիվանդություն,, : Ինչու չակերտներում, որովհետև այդ մեխանիզմը գործում է ենթագիտակցորեն:

( Շարունակությունը - հաջորդիվ )

Վարդգես Դավթյան