Ամանորի շեմին եւ հետո նոր թանկացումներ են սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է... 7 տոկոսով:
Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենեւին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700–2800 դրամից 3800–4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ:
Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաեւ նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար: Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է:
«Փաստի» հետ զրույցում գյուղոլորտի մասնագետները նշում են, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ եղավ ամռանը լոլիկի պարագայում: Ավելին, ոմանց համոզմամբ, մինչեւ տարեվերջ մսի հերթական գնաճը կարձանագրվի, իսկ Ամանորից հետո հնարավոր է կարտոֆիլի գնի նոր բարձրացում: Գուցե սպասենք հերթական խորհրդին՝ ասենք, մակարոնեղեն ուտելու կոչո՞վ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim