Նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը՝ անդրադառնալով իրենց թիմի հասցեին հնչող մեղադրանքին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկին գորգ է խոստացել, ինչը ընտրակաշառք կարող է դիտվել, անգամ քրեական հետեւանքներ ունենալ, նշել է, որ «Եթե խորամուխ լինենք հարցի մեջ, այն շատ ավելի համապարփակ երեւույթ է: Հիմա պարոն Փաշինյանը մի քաղաքացու կես լուրջ-կես կատակ գորգ է խոստացել: Անշուշտ պետք է հասկանանք, որ Փաշինյանը գորգը խոստացել է ոչ այդ մարդու քվեի համար: Կա՞ մոլորակի վրա որեւէ մարդ, որ կարծում է, որ Փաշինյանը գորգ էր նվիրում այդ մարդուն, որ նրա քվեն ստանա: Պարզ է չէ՞, որ դա ինչ-որ իրավիճակում արված արտահայտություն է, որը ոչ միայն զանգվածային բնույթ չի կրում, այլ կոնկրետ այդ մարդու քվեի ակնկալիքն էլ չկար այդ դեպքում»:
Փաստորեն, ըսը Արարատ Միրզոյանի վարչապետի պաշտոնակատարի ոչ բոլոր խոստումներին է պետք լուրջ վերաբերվել: Նա կարող է եւ խոստումներ տալ, որոնք հետո կմեկնաբանվեն որպես կատակ՝ շուլուխ: Վարչապետի պաշտոնակատարը կարող է խոստումներ տալ, բայց դրանցից ոչ մեկն էլ չկատարի, քանի որ ոչ ոք չի կարող ասել, այդ խոստումները լուրջ են արվել, թե որպես կատակ: Կարեւորը, որ արված խոստումները զանգվածային բնույթ չկրեն


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim