Արտակարգ դեպք Արարատի մարզում. Գողացել են մեծ թվով աղավնիներ եւ հնդկահավեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 25-ին Արարատի մարզում տեղի ունեցած աղավնիների գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կոլյա Բադալյանը և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ տան բակի վերջնամասում գտնվող աղավնաբնի երկաթյա դուռը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք բնից գողացել են իրեն պատկանող 36 հատ աղավնի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Բադալյանը դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացված աղավնիների արժեքը կազմում է մոտ 300 հազար դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը Ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ 1-ին փողոցի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ նախորդ օրը, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք Այթափ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում գտնվող իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա կառուցված անասնագոմից գողացել են իր 20 հատ հնդկահավը։
Այս դեպքում էլ դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին Ա. Խաչատրյանը հայտնել է, որ գողության հետևանքով ինքը կրել է 400 հազար դրամի նյութական վնաս։
Երկու դեպքերում էլ Ոստիկանության տարածքային բաժիններում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողին կամ գողերին, ինչպես նաև աղավնիներն ու հնդկահավերը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim