Արթուր Վանեցյանը զգուշացնում է. «Մեր ձեռքերը երկար են»
ԱԱԾ-ն ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մեր տեսադաշտում կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց նշեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ, այսպես կոչված, «արջի ծառայություններ» մատուցող տարբեր փոքր խմբեր են տարբեր տարածքներում:
Օգտվելով առիթից կոչ եմ անում, որ նման արկածախնդրության ոչ ոք չգնա, որովհետև մեր ձեռքերը երկար են, և մենք ամեն ինչ տեսնում ենք »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վանեցյանը:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերին են «արջի ծառայություն» մատուցում այդ մարդիկ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Տարբեր, օրինակ` ռեյտինգային թեկնածու է, իր ընկերներին հավաքել է, մտածում են ինչպես անեն, որ շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում:
Քրեական օրենսգիրքն ասում է, որ ընտրակաշառքի խոստումն արդեն քրեորեն պատժելի արարք է: Հենց կհասնենք այդ փուլին, երբ կլինի կոնկրետ խոստում, այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության:
Ոստիկանությունն այդ առումով ավելի առաջնային գծում է, ոստիկանությունն է այդ գործունեությունը իրականացնում, և ես համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այնքան ուժ ու հնարավորություն ունի, որպեսզի կարողանա կանխել նման դեպքերը: Բայց եթե մեզ հայտնի կդառնան նման դեպքեր, որոնք հայտնի չեն լինի ոստիկանությանը, մենք՝ որպես իրավապահ մարմին, կիրականացնենք օրենքով մեզ վերապահված բոլոր լիազորությունները, որպեսզի նման դեպքերը բացառենք»,- ասաց Վանեցյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim