Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Սպասվում է թանկացումների նոր ալիք

«Հայոց Աշխարհը» գրում է.  «Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Պատահական չէր, որ հասարակական դժգոհությունից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ արեց, որ օրինագծի քննարկումները տեղափոխվեն խորհրդարանական ընտրություններից հետո։

Սակայն խնդիրը միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաև տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը։ Սա որևէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ։

Խնդիրները կապված են ակցիզային հարկի փոփոխությունների հետ։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է բարձրացնել մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։ Նախատեսվում է ընդլայնել նաև հարկային դաշտում ընդգրկված ապրանքների շրջանակը։

Իրականում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում մինչ այդ էլ սպասվում էր։ Սակայն այդ հարցում նոր իշխանությունները գերազանցեցին նախորդներին։

Ժամանակին ակտիվորեն պայքարելով ակցիզային հարկի փոփոխությունների դեմ՝ այժմ հեղափոխականները պատրաստվում են շատ ավելի ինտենսիվորեն ավելացնել հարկի բեռը։ Խոսքը, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մասին է։ Հաշվի առնելով դրա հետևանքները այդ ապրանքների գնաճի վրա՝ նախկին կառավարությունը հարկի բեռի ավելացման շատ ավելի մեղմ սցենար էր նախատեսել. տարեկան 10-15 տոկոսի չափով։

Այս սցենարը, սակայն, նոր իշխանություններին չի բավարարում։ Ուստի առաջարկվում է ակցիզային հարկի բեռի շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն։

Էթիլային սպիրտի մեկ լիտրի համար ակցիզային հարկը նախատեսվում է ավելի քան կրկնապատկել։ Եթե նախորդ կառավարությունն առաջիկա երեք տարիների համար ամրագրել էր 900 դրամ հաստատուն ակցիզային հարկ, ապա նորն առաջարկում է արդեն 2019թ. սահմանել 2000 դրամ։ Հաջորդ երկու տարիներին այն կավելանա ևս 1380 դրամով։ Ընդհանուր առմամբ հարկի դրույքաչափը երեք տարվա ընթացքում գործող կառավարությունը, ի տարբերություն նախորդի, ծրագրում է բարձրացնել 3,7 անգամ։

Ակցիզային հարկի բեռի կտրուկ աճ է նախատեսվում նաև սպիրտային խմիչքների դեպքում։ Ակնկալվում է առաջիկա տարվա համար այն միանգամից բարձրացնել ոչ թե 16, ինչպես նախատեսել էր նախորդ կառավարությունը, այլ գրեթե 68 տոկոսով։ Դա նշանակում է, որ 120 դրամի փոխարեն այն կավելանա 485 դրամով։

Սպիրտային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափի նույնպիսի առաջանցիկ աճ է առաջարկվում նաև հաջորդ տարիների համար։ Երեք տարվա ընթացքում այն կեռապատկվի՝ գերազանցելով լիտրի դիմաց 2 հազար դրամը։ Հարկային բեռի նման կտրուկ փոփոխությունը ենթադրում է սպիրտային խմիչքների նույնքան ակտիվ թանկացում։

Ընդ որում՝ կառավարությունը չի սահմանափակվել միայն դրանով և առաջարկել է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները։ Սահմանված դրույքաչափը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ 1 լիտրի դեպքում ի սկզբանե նախատեսված 3,5 հազարից դարձնելով 6 հազար դրամ։

Թանկացումը չի շրջանցի նաև գարեջրի շուկան։ Սահմանված, այսպես ասած, հաստատուն 105 դրամ ակցիզային հարկը ևս կվերանայվի և առաջիկա երեք տարիներին կբարձրանա 45 դրամով։ Դրա հիմնական մասը բաժին կընկնի արդեն հաջորդ տարվան։ Ըստ այդմ, գարեջրի ակցիզային հարկը 105-ից կդառնա 140 դրամ կամ կավելանա 33 տոկոսով։

Ակցիզային հարկով կհարկվեն նաև խմիչքի այլ տեսակներ։

Սպասվում է ոչ միայն սպիրտային խմիչքների, այլև ծխախոտի կտրուկ թանկացում։ Միայն հաջորդ տարվա համար յուրաքանչյուր տուփի ակցիզային հարկը կբարձրանա գրեթե 50 դրամով։ Դա նշանակում է, որ միայն այդ գործոնի ուղղակի ազդեցությամբ ծխախոտի միջին գինը այդքանով կավելանա։ Հասկանալի է, որ դա սիգարետի տարբեր տեսակների վրա տարբեր կերպ կարտահայտվի՝ կախված արտադրության ինքնարժեքից։

Հաջորդ երկու տարիներին ծխախոտի ակցիզային հարկը կավելանա ևս 3,1 հազար դրամով։ Դրա ազդեցությունը գների վրա յուրաքանչյուր տուփի հաշվով կլինի ավելի քան 62 դրամ։

Այդպիսով երեք տարվա ընթացքում միայն ակցիզային հարկի ծանրացման հետևանքով ծխախոտի յուրաքանչյուր տուփ կթանկանա միջին հաշվով 112 դրամով»,-գրում է թերթը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: