Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Արեն Մկրտչյանը խաբել է «թեղուտցիներին»

Երեկ ռուսաստանյան հայտնի ««Русская медная компания» /РМК/ ներկայացուցիչները վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ այցելել են Ալավերդի, Թեղուտ ընկերություն, որը այս տարվա հունվարի 15-ից փակ է, հաղորդում է Hraparak.am-ը:

Նրանք հավաքել են Թեղուտ գործազուրկ աշխատողներին եւ զգայացունց նորություն են հայտնել, որ հանքի սեփականատեր դարձած ВТБ բանկը համաձայնության է եկել РМК-ի հետ հանքը վերագործարկելու մասին։

ՀՀ կառավարությունն էլ հանդես է եկել որպես գործարքի «քավոր», որը տվել է իր համաձայնությունը։ «Թեղուտի» աղբյուրը հայտնեց, որ ձեռնարկություն է այցելել նաեւ «Русская медная компания»-ի փոխնախագահներից Յուրի Կոռոլը, սակայն նրա անունը լրահոսում չի շոշափվել։ Իսկ ռուսական ընկերության անունից հանդես է եկել հայազգի գործարար եւ «Нефтегазстрой» համահիմնադիր Նորայր Պետրոսյանը։

Նա խոստացել է թեղուտցիներին, որ աշխատանքից բոլոր ազատվածները վերադառնալու են ու կրկին գործի են ընդունվելու։ Իսկ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, որը Լոռու մարզից «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու է, հայտնել է, որ РМК-ն երկար ժամանակ ուսումնասիրություն է կատարել «Թեղուտում»․ «Այնպես չէ, որ հանկարծակի հայտնվեց ու որոշեց հանքը շահագործել ու վերագործարկել։ Երկար ուսումնասիրության արդյունքում նրանք կատարել են իրենց տնտեսական հաշվարկները, հաշվարկել են եկամուտը ու վնասները եւ եկել են եզրակացության, որ այո, «Թեղուտը» հնարավոր է գործարկել», - ասել է Արեն Մկրտչյանը լրագրողներին։

Սակայն հանքի նախկին աշխատակիցները, Ալավերդու բնակիչները թերահավատորեն են վերաբերվում վերագործարկման մասին լուրերին, դրանք նախընտրական հնարք են համարում։ Եւ իրոք, երեք տարի աշխատած «Թեղուտ» ՓԲ-ի սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերությունը, ահռելի պարտք ուներ ВТБ բանկին՝ մոտ 380 մլն դոլար։ Վերջին վճարումը կատարել է 2018 թվականի ապրիլի կեսերին, եւ այլեւս պարտքի մարում չէր եղել, որից հետո հանքավայրը անցավ բանկին։ Ի՞նչ տնտեսական հրաշք կատարվեց, որ ВТБ բանկը համաձայնեց գործարքին, այսինքն, հավատաց, որ МРК ընկերությունը առնվազն 380 միլիոն դոլար կվճարի իրեն եւ դեռ եկամուտ կունենա։

ВТБ-ի անանուն աղբյուրը հայտնեց, որ ВТБ բանկի եւ РМК ընկերության միջեւ որեւէ համաձայնություն չկա, պայմանագիր չի կնքվել։ «Թեղուտի» տնօրեն Միխայիլ Սեմյոնովին հարցրեցինք, թե արդյոք նա տեսե՞լ է РМК ընկերության եւ ВТБ բանկի միջեւ կնքված որեւէ փաստաթուղթ։ «Ոչ։ Նման փաստաթղթեր չկան։ Դրանք ներկայացված չեն։ Առայժմ «Թեղուտ» գործարանը աշխատում է նախկին ռեժիմով։ Մենք ուսումնասիրում ենք ձեռնարկության հիմնական հզորությունները, հանքավայրի պաշարները, իսկ РМК ընկերության հետ մենք որեւէ պայմանավորվածություն կամ հարաբերություններ չունենք»։

Միխայիլ Սեմյոնովին պաշտոնի է նշանակել ВТБ բանկի ղեկավարությունը։ Այս պաշտոնը նա ստացել է սեպտեմբերի 6-ին։ Վերջին մոտ երեք ամիսներին նա ղեկավարում է ձեռնարկության հեռանկարների վերլուծության աշխատանքները, բայց երբ դրանք կավարտվեն, Սեմյոնովը առայժմ չի կարող նշել։ Տնօրենին եւս մի քանի հարց տվեցինք։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի 380 մլն դոլարը վերադարձնելու համար, եթե ձեռնարկությունը աշխատեր։

Այս պահին բարդ է գնահատել, թե որքան ժամանակ է պետք դրա համար։ Մենք հիմա ուսումնասիրում ենք հանքի արդյունահանման գործող սխեման, պաշարները, եւ միայն ուսումնասիրությունների ամփոփիչ վերլուծությունից հետո կկարողանանք խոսել ձեռնարկության եկամտաբերության հեռանկարի մասին ու մշակենք շահագործման մոդելը, որը թույլ կտա, որ ձեռնարկությունը մարի պարտքերը ՎՏԲ բանկի առաջ։

Կառավարության ներկայացուցիչն ասեց, որ РМК երկար ուսումնասիրություններ է կատարել։ Իրո՞ք, նրանք շատ են եկել գործարան, քանի անգամ։

Նրանք ուղղակի եկել էին կոմբինատ։ Նախնական փաստաթղթերի հետ չենք ծանոթացել կամ շահագործման մոդելների։ Ես՝ որպես գլխավոր տնօրեն կարող եմ ասել, որ որեւէ բազմակողմանի ուսումնասիրություն՝ տնտեսական, տեխնիկական, կամ այլ, նրանք չեն արել։ Ես որպես տնօրեն, կարող եմ չիմանալ մանրամասները։ Գուցե, նրանց ինչ որ փաստաթղթեր են ցույց տվել, բայց ֆիզիկապես նրանք եկել են ընդամենը շաբաթ-կիրակի, ճանաչողական այցով եւ այդ այցելության արդյունքներով եզրակացություններ անելը վաղաժամ է։

Ռուսաստանցի արկածախնդիրների այցերը զարմանալի չեն։ Նախ, այդ երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավումները ավանդույթ են, եւ ի վերջո, արկածախնդրությունը բիզնեսմենի հոգեբանության մի մասն է։ Բայց ի՞նչ արկածներ է փնտրում մեր կառավարությունը՝ պաշտոնական ստեր տարածելով։