Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Թոփ-լուրեր

Ինչո՞ւ են դատարկ մեր մարզադաշտերը

Օրեր առաջ անդրադարձել էինք Երեւանում նոր՝ 30 հազար տեղանոց մարզադաշտ կառուցելու մասին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, շեշտելով, որ մինչ մարզադաշտին հասնելը կարելի է եւ պետք է այլ խնդիրներ լուծել:

Մասնավորապես, ընդգծելով, որ այս պահին մարզադաշտը չէ, որ մեր առաջնային խնդիրը պետք է լինի, առաջարկել էի մտածել ֆուտբոլի զարգացման համար Երեւանում եւ մարզերում որակյալ խաղադաշտեր կառուցել, զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածները:

Ինչ վերաբերում է մարզադաշտին, ապա առաջին հերթին պետք է մտածել եղածը պահպանելու, վերակառուցելու, եւ նոր միայն նորը կառուցելու մասին, եւ եթե գործը հասնի դրան, ապա այն պետք է լինի ոչ Երեւանում:

Եւ ահա երեկ որոշեցինք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա լինել առաջնության առաջատարներից մեկի՝ «Փյունիկի» «Արարատի» հետ հանդիպմանը:

Հրաշալի նոյեմբերյան եղանակ, գրեթե որակյալ խոտածածկ, մարզադաշտ, որը գրեթե քաղաքի կենտրոնում է, շրջապատված բնակելի թաղամասերով, բայց գրեթե դատարկ մարզադաշտ:

Արեւելյան տրիբունայում կլիներ մոտ վաթսուն, իսկ արեւմտյանում մի փոքր ավելի երկրպագու: Իրոք, ցավալի եւ տխուր տեսարան: Շատերը կշտապեն ասել, թե պատճառը թիմերի վատ խաղն է: Ոչ, թիմերին հանգիստ թողեք: Մասնավորապես «Փյունիկը» եւ «Արարատը» բավական գրագետ եւ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին: Կատարելություն չէր, Անգլիայի առաջնություն չէր, բայց հաստատ պակաս չէր Շոտլանդիայի կամ Ռուսաստանի առաջնություններից, որտեղ խաղերը անգամ վատ եղանակային պայմաններում ընթանում են լեցուն կամ գոնե ոչ դատարկ մարզադաշտերում, երբ այնտեղ մուտքը տոմսով է, իսկ մեզ մոտ՝ անվճար:

Ուրեմն, սկսենք մտածել այն մասին, թե ինչպես ֆուտբոլասերներին բերենք մարզադաշտ: Հավատացեք, այս ուղղությամբ որեւէ քայլ չի արվում: Սա փաստ է: Նույն ժամին, երբ ընթանում էր խաղը, մարզադաշտի հարեւանությամբ գտնվող շենքերի բակերում պարապ կանգնած էին հարյուրավոր տղաներ, որոնք ֆուտբոլ սիրում են, բայց որոնք հավանաբար չգիտեին էլ, որ քիչ հեռվում բավական հետաքրքիր խաղ է ընթանում:

Իսկ երբ ֆուտբոլասերը գնա մարզադաշտ, այդ ժամանակ արդեն մարզադաշտի տնօրինությունը, ՀՖՖ-ն կմտածի այն մասին, որ «Հանրապետական» մարզադաշտում թեյ, սուրճ կամ հյութեր վաճառվեն կամ համապատասխան ապարատներ ու աղբարկղեր տեղադրված լինեն, կմտածեն այն մասին, որ գոնե խաղի օրերին վերացվի «քրչի բազարը», եւ վերջապես կանեն ամեն ինչ, որ մարզադաշտի զուգարանից կեղտոտ գոմի հոտ չգա, եւ որ այնտեղ ջուր լինի, իսկ ծորակներն էլ լինեն գոնե ոչ վտանգավոր մարդու առողջության համար:

Իսկ դուք խոսում եք նոր մարզադաշտի կառուցման մասին, երբ եղածը նորմալ չեք շահագործում եւ դեռ չեք մտածել մարդկանց մարզադաշտ բերելու մասին:

Ցավոք, մեր նախորդ հրապարակումը մնաց գրեթե անպատասխան, չհաշված մեկ երկու լրատվամիջոցի փորձը քծնել Արթուր Վանեցյանին: Ի դեպ, այս խաղին հատուկենտ լրագրողներ կային, իսկ ովքեր չկային, հաստատ կրկին կփորձեն քծնել Վանեցյանին:

Իսկ այս լուսանկարները կօգնեն պատկերացում կազմել ինչ վիճակ էր մարզադաշտում, իսկ «Արարատի» միայնակ եւ կոլորիտային երկրպագուն այնքան լավ էր աջակցում իր թիմին, որ ավելի թույլ կազմով համալրված «Արարատը» հաջողացրեց հաղթել «Փյունիկին»:

Գեղամ Նազարյան

Top-News.am